Գիշերաշրջությունը (սոմնամբուլիզմ, «լուսնոտություն») բնութագրվում է նրանով, որ հիվանդները գիշերը քնած տեղից վեր են կենում, դուրս գալիս տնից, աննպատակ թափառում կատարելով չգիտակցված, անիմաստ գործողություններ, այնուհետև վերադառնում են տուն կամ էլ քնում որտեղ պատահի։ Եթե դուռը փակ է, նրանք կարող են քայլել, շարժվել սենյակում, փորձել դուրս գալ պատուհանից։ Այս վիճակը քնի ժամանակ առաջացած գիտակցության մթագնման հետևանք է, երբ հիվանդները բոլոր գործողությունները կատարում են մեքենայաբար և, սթափվելով, ոչինչ չեն հիշում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին