Գինեկոլոգիական հետազոտությունԳինեկոլոգիական հետազոտությունը կնոջ սեռական համակարգի ուսումնասիրման մեթոդների ամբողջությունն է, որը լինում է հիմնական / պարտադիր և լրացուցիչ, որոնք կիրառվում են ըստ ցուցումի՝ կախված ախտորոշումից։

Հիմնական/պարտադիր գինեկոլոգիական հետազոտման մեթոդներից են.

  • արտաքին սեռական օրգանների զննումը,
  • զննում հայելիների օգնությամբ,
  • հեշտոցային քննություն մեկձեռքանի՝ և երկձեռքանի (հեշտոց-որովայնապատային),
  • ուղիղ աղիք-որովայնապատային քննություն (աղջիկների մոտ)։


 

 

Հետազոտման լրացուցիչ մեթոդներ

  • ուղիղ աղիքային հետազոտություն,
  • ուղիղ աղիք-հեշտոցային հետազոտություն,
  • արգանդի զոնդավորում,
  • որովայնի խոռոչի պունկցիա,
  • արգանդի խոռոչի ասպիրացիա,
  • արգանդի խոռոչի և արգանդի վզիկի խողովակի լորձաթաղանթի առանձնաց¬ված ախտորոշիչ քերում՝ հետագա հյուսվածաբանական հետազոտությամբ,
  • բջջաբանական հետազոտություն՝ ֆազա-կոնտրաստային և լյումինեսցենտային մանրադիտակի միջոցով,
  • բակտերիոսկոպիական և բակտերիոլոգիական (մանրէադիտակային և մանրէաբանական) քննություն,
  • բիոպսիա (կենսազննում), նշանակիր քրոմոբիոպսիա,
  • ռենտգենաբանական մեթոդներով հետազոտություն՝ հիստերոսալպինգոգրաֆիա, կոլպոգրաֆիա, գանգի ռենտգենոգրաֆիա,
  • հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարանային համակարգի ֆունկցիայի ուսումնասիրություն (ֆունկցիոնալ ախտորոշման թեստեր, հորմոնների պարունակության որոշում, հորմոնային փորձեր),
  • գերձայնային հետազոտություն (ԳՁՀ),
  • հետազոտություն էնդոսկոպիկ մեթոդներով (կոլպոսկոպիա, ցերվիկոսկոպիա,կուլդոսկոպիա, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա),
  • կաթնագեղձերի վիճակի ուսումնասիրություն (ԳՁՀ, թերմոգրաֆիա, մամոգրաֆիա),
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • ռադիոնուկլիդային հետազոտություն,
  • հարակից օրգանների ֆունկցիաների հետազոտություն (միզապարկի կաթետերիզացիա, քրոմոցիստոսկոպիա, ռեկտոռոմանոսկոպիա, իռիգոսկոպիա, ստամոքսի և
  • աղիների ռենտգենոսկոպիա),
  • ախտորոշիչ որովայնահատում։


Գինեկոլոգիական հետազոտություն. Գինեկոլոգիական հետազոտությունը կատարվում է դատարկ միզապարկի և ուղիղ աղու պայմաններում, հիվանդի ոտքերը ծնկան և կոնքազդրային հոդերում ծալված դրությամբ, գինեկոլոգիական բազկաթոռին, մեջքի վրա պառկած վիճակում։ Հիվանդի ոտքերը հենված են հենարաններին, հետույքները գտնվում են բազկաթոռի եզրին։ Նման վիճակում հեշտ է զննել վուլվան և տեղադրել հեշտոցում հայելիներ։ Հետազոտությունը կատարվում է մանրէազերծ ռետինե ձեռնոցների (ցանկալի է մեկ անգամվա օգտագործման) միջոցով։
Նորմայում արգանդի հատակը սեռահասուն, ոչ հղի և չկերակրող կնոջ մոտ ուղղահայաց դիրքում, դատարկ միզապարկի և ուղիղ աղիքի պայմաններում, ուղղված է վեր և դուրս չի գալիս փոքր կոնքի մուտքից, արգանդի արտաքին բացվածքը գտնվում է միջփշային հար-թության մակարդակին, արգանդի վզիկի հեշտոցային մասը՝ ուղղված է ցած ու հետ։ Մարմինը և արգանդի վզիկը կազմում են բութ անկյուն, որը բացվում է դեպի առաջ (anteversio և anteflexio դրություն)։ Միզապարկի հատակը հպված է արգանդի առաջնային պատին նեղուցի հատվածներում, միզուկը հպվում է հեշտոցի առաջային պատին դրա միջին և ստորին 1/3-ի սահմանով։ Ուղիղ աղիքը տեղակայված է հեշտոցի հետևում և կապված է փուխր բջջանքով։ Հեշտոցի հետին պատի վերևի մասը՝ հետին կամարը պատված է ուղիղ աղիք արգանդային տարածության որովայնամզով։

Կանանց սեռական օրգանների նորմալ դրությունն ապահովում է. Գինեկոլոգիական հետազոտություն

  • սեռական օրգանների սեփական տոնուսով,
  • ներքին օրգանների, ստոծանու, որովայնի պատի և կոնքի հատակի համաձայնեցված փոխհարաբերությամբ,
  • արգանդի կապանային համակարգով (կախակալ, ֆիքսող և հենաշարժային)։


Սեռական օրգանների տոնուսը կախված է ամբողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունից։ Տոնուսի իջեցումը կարող է պայմանավորված լինել սեռական հորմոնների մակարդակի նվազեցման, նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի խանգարման, տարիքային փոփոխությունների հետ։ Ներքին օրգանների փոխհարաբերությունը (աղիներ, ճարպոն, պարենխիմատոզ և սեռական օրգաններ) ձևավորվում է միասնական մի համալիր։ Ներորովայնային ճնշումը կարգավորվում է ստոծանու, որովայնի առաջային պատի և կոնքի հատակի համագործակցված գործունեությամբ։ Կախակալ համակարգը կազմված է արգանդի կլոր և լայն, ձվարանի սեփական և կախակալ կապաններից։ Վերջիններս ապահովում են արգանդի միջին դրությունը և դրա ֆիզիոլոգիական թեքումը դեպի առաջ։ Ֆիքսող համակարգի թվին են դասվում սրբոսկր-արգանդային, հիմնական, արգանդ– միզապարկային և միզապարկ-ցայլքային կապաններ։ Ֆիքսող ապարատն ապահովում է արգանդի կենտրոնական դրությունը և դարձնում է գործնականում անհնար կողմնայնորեն առաջ և հետ արգանդի տեղաշարժումը։ Քանի որ արգանդի կապանային համակարգը դուրս է գալիս արգանդից ստորին մասերում, հնարավոր է արգանդի ֆիզիոլոգիական թեքումները տարբեր կողմեր (մեջքի վրա պառկած, միզապարկի գերլարվածություն)։

Հենարանային ապարատը հիմնականում ներկայացված է կոնքի հատակի մկաններով (ստորին, միջին և վերին շերտերը), ինչպես նաև միզապարկ-հեշտոցային, ուղիղ աղիք հեշտոցային միջնապատերով և պինդ շարակցական հյուսվածքով, որոնք տեղակայված են հեշտոցի կողմնային պատերում։ Կոնքի հատակի ստորին շերտը կազմում է ուղիղ աղիքի արտաքին սեղմակը, կոճղեզ-փապարային, նստափապարային և շեքի միջաձիգ մակերեսային մկաններ։ Մկանների միջին շերտը ներկայացնում է միզասեռական ստոծանին, միզասեռական խողովակի արտաքին սեղմիչն ու միջաձիգ խորանիստ, հետանցքը բարձրացնող մկանները։

Արտաքին սեռական օրգանների զննման ժամանակ գնահատվում է մազածածկի բնույթը (իգական կամ արական տիպի) և արտահայտվածության աստիճանը, ծլիկի մեծությունը, մեծ և փոքր շրթերի զարգացվածությունը, վիճակը ("հյութալիությունը", չորությունը, գույնը, վզիկային լորձի բնույթը), շեքի ձևը ու բարձրությունը (բարձր, ցածր, տաշտականման), պատռվածքների, սպիների առկայությունն ու աստիճանը, սեռական ճեղքի և հեշտոցի պատերի վիճակը (հեշտոցամուտքի կողմից)։ Ուշադրություն է դարձվում վուլվայի լորձաթաղանթի գույնին, միզուկի, պարաուրետրալ անցուղիների, նախադռան մեծ և փոքր գեղձերի, կուսաթաղանթի կամ դրա մնացորդների վիճակին, արտադրության բնույթին, ինչպես նաև հետանցքի վիճակին: Պետք է գնահատել սեռական ճեղքի բացվածքի աստիճանը, առաջարկելով կնոջը ուժ տալ՝ որոշելու համար հեշտոցի պատերի իջեցման վիճակը։ Արտաքին սեռական օրգանների զննումից հետո անցնում են հայելիների օգնությամբ հետազոտմանը, որը մեծ նշանակություն ունի արգանդի վզիկի և հեշտոցի ախտաբանական պրոցեսների հայտնաբերման համար։ Հետազոտությունը կատարվում է գոյություն ունեցող հեշտոցային մի քանի տիպի հայելիների (երկփեղկանի, գդալաձև, գլանաձև) և բարձիչի միջոցով: Գդալաձև հայելին զգուշությամբ մտցվում է հեշտոց՝ դրա հետին պատով մինչև հետին յամար, բարձիչը մտցվում է մյուս ձեռքով և բարձրացվում է հեշտոցի առաջային պատը, որի միջոցով մերկացվում է արգանդի վզիկը: Զննվում է վզիկը և բնութագրվում է դրա ձևը՝ արտաքին բացվածքը, լորձաթաղանթի վիճակը։ Հեշտոցի հետին կամարից, պարանոցի խողովակից և միզուկից վերցվում է քսուք, առարկայական ապակու վրա գրելով համապատասխան մասերից վերցրած նյութը ՝ V հեշտոց), С (պարանոց), Ս (միզուկ)։ Հայելները զգուշությամբ հանելով, զննվում են հեշտոցի պատերը, բնութագրվում է դրանց վիճակը։

Ներքին հետազոտությունը բաժանվում է մեկձեռքանի հեշտոցային, երկձեռքանի հեշտոցային (հեշտոց-որովայնապատային),  ուղիղ աղիքային և ուղիղ աղիք-հեշտոցային տարբերակների։ Հեշտոցային քննությունը կատարվում է աջ ձեռքի 2-րդ և 3-րդ մատների օգնությամբ, նախապես ձախ ձեռքով հեռացնելով մեծ և փոքր ամոթաշրթերը, որի ժամանակ որոշվում է կոնքի հատակի, նախադռան գեղձերի, միզուկի, ինչպես նաև հեշտոցի (ծավալը, ծալքավորումը, տարողունակությունը, պատերը), դրա կամարների և արգանդի վզիկի (ձևը, կոնսիստենցիան, շարժունակությունը), արտաքին օղի և վզիկային խողովակի վիճակը։ Նորմայում հետին կամարը ամենախորն է, կողմնային կամարները՝ սիմետրիկ են։ Կամարների հարթեցումը, արտափքումը վկայում է դուգլասյան փոսում արյան, ուռուցքային և բորբոքային ներսփռանքի մասին։ Արգանդի վզիկը նորմայում գտնվում է կոնքի առանցքային գծի վրա, արտաքին բացվածքը՝ միջփշային գծի վրա (նստոսկրերի փշերի միջև), արտաքին օղը՝ փակ, խտաստիճանը պինդ, շոշափումը՝ անցավ։ Աջ ձեռքով շոշափում են հեշտոցի պատերը, կամարները և վզիկը, որոշում են գո-յությունների առկայությունը և անատոմիական վիճակը։ Այնուհետև զգուշորեն հետին կամարում գտնվող մատները տեղաշարժում են արգանդը դեպի վեր ու առաջ և ձախ ձեռքով շոշափում են այն որովայնապատի կողմից։

Գինեկոլոգիական հետազոտությունՀեշտոց-որովայնապատային հետազոտությունը թույլ է տալիս որոշելու արգանդի, հավելումների, կապանային ապարատի, կոնքամզի և բջջանքի, ինչպես նաև համակից օրգանների վիճակը։ Հետազոտության ժամանակ աջ ձեռքի մատները պետք է դնեն հեշտոցում, իսկ ձախ ձեռքի ափը՝ որովայնի վրա։ Հաջորդաբար կատարվում է արգանդի շոշափում, որոշելով դրա դիրքը (թեքումը,   հորիզոնական և ուղղահայաց առանցքների նկատմամբ տեղաշարժը), ձևը նորմալ, գնդաձև, անկանոն), խտաստիճանը (սովորական, փափուկ, պինդ), շարժունութունը (նորմալ, սահմանափակ, գերշարժուն, անշարժ)։ Այնուհետև կատարվում է արգանդի հավելումների շոշափում, ներքին (աջ) ձեռքը տեղաշարժելով նախ ձախ կողմնային կամար, իսկ արտաքին ձախ ձեռքը՝ ձախ աճուկ– ենթազստափոսային շրջան, որից հետո նույնը կրկնվում է աջից՝ աջ հավելումների նկատմամբ։ Նորմայում արգանդափողերը և ձվարանները չեն շոշափվում։ Եթե հավելումների շրջանում շոշափվում է գոյացություն, անհրաժեշտ է բնութագրել դրա մեծությունը, ձևը, խտաստիճանը, չափերը, մակերեսը, շարժունությունը, զգայունությունը։

Ռեկտալ (ուղիղ աղիքային) քննությունը կատարվում է մեկ մատով։ Որոշվում է ուղիղ աղու, արգանդի վզիկի, սրբան-արգանդային կապանի, կոնքաբջջանքի վիճակը։
Ուղիղ աղիքային կամ ուղիղ-աղիք հեշտոցային հետազոտությունը կատարվում է աղջիկների մոտ և հեշտոցի նեղացման ու դրա ատրեզիայի կամ, որպես լրացուցիչ մեթոդ, որոշ ախտաբանական վիճակների ժամանակ (արգանդի վգիկի քաղցկեղի դեպքում՝  տարածվածության աստիճանը պարզելու համար, ինչպես նաև ուղիղ աղիքի :
Ռեկտալ (ուղիղ աղիքային) քննությունը կատարվում է մեկ մատով։ Որոշվում է ուղիղ աղու, արգանդի վզիկի, սրբան-արգանդային կապանի, կոնքաբջջանքի վիճակը։Ուղիղ աղիք-հեշտոցային քննության ժամանակ 2-րդ մատը մտցվում է հեշտոց, 3-րդ մատը՝ ուղիղ աղիք և որոշվում է հեշտոց-ուղիղ աղիքային միջնորմի, հեշտոցի պատերի, աղու վիճակը։ Արտաքին ձեռքի օգնությամբ շոշափվում են արգանդի մարմինը և հավելումները։

Լրացուցիչ հետազոտման որոշ մեթոդներ (բջջաբանական, մանրէադիտակային, ինչպես նաև կոլպոսկոպիան) պարտադիր են, ինչպես բոլոր գինեկոլոգիական հիվանդների, այնպես էլ առողջ կանանց կանխարգելիչ զննումների ժամանակ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին