Տոքսիկ ազդեցությունը անմիջապես կապված է դեղի`օրգանիզմում տեղային կամ համակարգային խտության հետ: Այս ազդեցությունները սովորաբար կանխատեսելի են, քանի որ փորձնականորեն ստացված են կենդանիների մոդելների վրա, և կարելի է ակնկալել ցանկացած հիվանդի մոտ, ով գերազանցում է թույլատրելի շեմը: յուրաքանչյուր դեղ ունի իրեն ուրույն տոքսիկ ազդեցությունը: Գերդեղաչափում կարող է առաջանալ պատահական կամ դիտավորյալ մեծ դեղաչափի ընդունումից,կարող է լինել կուտակման հետևանքով, որը տվյալ հիվանդի մոտ նյութափոխանակության խանգարման պատճառով է և խանգարում է դեղի նորմալ քայքայմանը ու արտազատմանը օրգանիզմից:Մորֆինի տոքսիկությունը մեծանում է լյարդի ախտաբանության (դեղի դետոքսիկացիայի թուլացում) կամ միքսեդեմայի (նյութափոխանակության իջեցում) դեպքում: Քլորամֆենիկոլի տոքսիկությունը մանուկների մոտ գլյուկուրոնիդային կոնյուգացիայի համակարգի անհասության հետևանք է, որի պատճառով կուտակվում է տոքսիկ խտություն: Ամինոգլիկոզիդները և այլ դեղեր, որոնք արտազատվում են երիկամներով,երիկամային անբավարարության դեպքում կուտակվում են և առաջացնում տոքսիկ ազդեցություն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին