Գերաճը (հիպերտրոֆիա, հուն. hyper-չափից ավելի, trophe-սնուցում) և գերբազմացումը (հիպերպլազիա, հուն. plazeo-ստեղծում եմ) բացարձակ կարևոր դեր են խաղում փոխհատուցման-հարմարողական օրոցեսներում` ապահովելով հոմեոստազի պահպանումը շատ հիվանդությունների դեպքում: Այդ պրոցեսներն իրենց էությամբ մոտ են վերականգնմանը: Բայց դրանք ուղղված են ոչ միայն բջիջներում, հյուսվածքներում, օրգաններում վնասվածքի փոխհատուցմանը, այլև դրանց ֆունկցիաների ուժեղացմանը` կապված բարձր ֆունկցիոնալ ակտիվության առաջացման հետ: Գերաճը բջիջների, հյուսվածքների,օրգանների ծավալի մեծացումն է, գերբազմացումը` բջիջների և հյուսվածքների կառուցվածքային տարրերի թվի աավելացումը: