Գեր-Ես (Uber- Ich) - Հոգեկան կյանքի կառուցվածքում բարձրագույն կառույց, որը կատարում է ներքին ցենզորի, խղճի և այլնի դեր։ Գեր-Եսը առաջանում է էդիպյան բարդույթի վերանալուց հետո։ Գեր-Եսի գործունեությունն անգիտակցական է մնում (տես՝ Ես-իդեալը ):