Պոպուլյացիայում և ամբողջությամբ վերցրած տեսակի ներսում լետալ` մահացու, ու այլ բացասական մուտացիաների առկայությունը, որոնք առաջ են բերում հոմոզիգոտ վիճակ, առանձնյակների մահ կամ դրանց կենսունակության անկում: Գ.ծ. նկատելի է հատկապես մոտ ազգակցական խաչասերումների  (այդ թվում նեղազգակցական ամուսնությունների) դեպքում: Գ. ծ. մարդու պոպուլյացիաներում անընդհատ աճում է` կապված մարդկանց վրա շրջապատի անբարենպաստ գործոնների ազդեցության հետ: Գ.ծ. վտանգը մեծանում է գինեմոլության և թմրամոլության դեպքում: