Գասպինգ-շնչառությունը (անգլ. gasp-օդ բռնել, շնչասպառ լինել) կամ տերմինւսլ, ագոնալ (հոգեվարքային) շնչառությունն առաջանում է օրգանիզմի մահացման հոգևարքի շրջանում: Հոգևարքային շնչառությանը նախորդում է տերմինալ դադարը, որի ժամանակ շնչական շարժումները դադարում են: Հետո սկսվում է հոգևարքային շնչառությունը՝ եզակի ներշնչումներ, սկզբում թույլ, հետո ուժեղ ապա նրանց ինտենսիվությունը հետզհետե թուլանում է, և շնչառությունը լրիվ դադարում: Մասնակցում են նույնիսկ այն մկանները, որոնք սովորաբար շնչառությանը չեն մասնակցում բերանի, պարանոցի մկանները: Հոգեվարքային շնչառության առաջացման մեխանիզմում ընկած է բուլբար շնչական կենտրոնի գերգրգռումը, որը մահացման ժամանակ զրկվում է ուղեդի բարձրագույն բաժինների կարգավորող ներգործությունից: Հնարավոր է, որ հոգեվարքային շնչառության ձևավորմանը մասնակցեն և այն կենտրոնները, որոնք գտնվում են երկարավուն ուղեղի կաուդալ մասում, ինչպես նաև լրացուցիչ ողնուղեղային կենտրոններ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին