Գարիկը իրենից ներկայացնում է կոպեզրի թարախային հանգուցային (nodular) բորբոքում, որը զուգակցվում է ցավի, կարմրության և տեղայնացված (localized) թարախային բորբոքման՝ աբսցեսի հետ: Եթե գարիկը առաջանում է առաջային կոպեզրին, այն կոչվում է արտաքին գարիկ (external hordeola), սովորաբար պատճառը ստաֆիլոկոկային ինֆեկցիան է: Եթե գարիկը առաջանում է մեյբոմյան գեղձում, ապա կոչվում է ներքին գարիկ ( internal hordeola) , որը կարող է լինել ինֆեկցիոն կամ ստերիլ բնույթի: Գարիկը սովորաբար սպոնտան ներծծվում է: Տաք կոմպրեսները կարող են թեթևացնել սիմպտոմները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին