Հուզական խանգարումներից մարդու հուզականության ադապտացիայի ընթացքում, միջավայրի փոփոխվող պայմաններում դրսևորվող ախտաբանական հակազդման հինգ ձևերից մեկն է. Կատատիմ հակազդում, Գալոտիմ հակազդում, Պարատիմ հակազդում, Էքսպլոզիվ հակազդում, Դեմենտ հակազդում: Գալոտիմ հակազդումն առաջանային է և ունի կայուն բնույթ, առաջանում է պարբերաբար։ Միջավայրը և սուբյեկտիվ վիճակը հիվանդը ենթարկում է գերարժեք կամ զառանցական մեկնաբանման և վերլուծության՝ գերիշխող հուզական ֆոնին համահունչ։ Հույզերի խանգարման այս ձևը բնորոշ է շիզոֆրենիային, փսիխոտիկ այլ խանգարումներին, ինչպես նաև՝ աֆեկտիվ խանգարումներին։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին