Ֆունիկուլիտն ամբողջ սերմնալարի (funiculus) բորբոքումն է: Սերմնային ուղիների բաղկացուցիչ տարրերի տարբերակումը գրեթե անհնար է: Երկկողմանի էպիդիդիմիտը հանգեցնում է սերմնածորանների օբթուրացիայի (մոտ 50% դեպքերում առաջանում է օբթուրացիոն ասպերմիա, որը սեփական սպերմատոզոիդների հանդեպ զարգացող աուտոագրեսիայի պատճառով անպտղության է հանգեցնում):