Ընկալման խանգարումներից ցնորքների` ըստ անալիզատորների, իսկական լսողական ցնորքների տարատեսակ են: Ֆոնեմներին են դասվում իմաստ կրող ձայները։ Սրանցից են խոսքերը և ձայները։ Ըստ ինտենսիվության, ձայները կարող են լինել ցածր, բարձր, խլացնող, բնական։ Կարող են լսվել վերևից կամ ներքևից, հեռվից կամ մոտիկից։ Ձայների բովանդակությունը հիվանդի համար կարող է լինել անտարբեր, սպառնացող, զգուշացնող, չարագուշակ, ծաղրական, կանխագուշակող։ Մշտապես կարող է լինել մեկ ձայն, այն կարող է միայն «տալ» հիվանդի անունը (այսպես կոչված` «կանչեր»)։ Ձայները կարող են «արտասանել» առանձին բառեր կամ լսվել զրույցների` մենախոսությունների կամ երկխոսությունների ձևով։ Նրանք կարող են քննարկել հիվանդի անցյալը, ներկան կամ ապագան, քննարկել հիվանդի բարոյական հատկանիշները։
 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին