Ֆիբրինալուծում (ֆիբրինոլիզ)։ Ֆիբրինալուծումը կարևոր ֆիզիոլոգիական պրոցես է, որի շնորհիվ մակարդումից առաջացած խցանի ֆիբրինի թելերը տարրալուծվում են պեպտիդների ու ամինաթթուների և խցանված անոթի լուսանցքը վերականգնվում է (ռեկանալիզացիա)։ Ֆիբրինոլիզը տեղի է ունենում պլազմին սպիտակուցալուծային ֆերմենտի ազդեցության ներքո, որն արյան մեջ գտնվում է ոչ գործունյա՝ պլազմինոգեն վիճակում։ Պլազմինոգենի ակտիվացումն իրականանում է զանազան ուղիներով`
- Առաջին հերթին վնասված անոթի էնդոթելիոցիտներից անջատվող սպիտակուցային բնույթի ակտիվացնող նյութերով,
- Վնասված բջիջների լիզոսոմային ֆերմենտներով,
- Մակարդիչ XII գործոնով, որը փոխներգործում էկալիկրինների և կինինոգենների հետ,
- ՈՒրոկինազայով, որը սիեթնզվում է երիկամներում և ակտիվացնում պլազմինոգենի 15%-ը,
- Ադրենալինով, նորադրենալինով, պեպսինով, ֆիբրինոգենով, պրոթրոմբինով, թթու և հիմնային ֆոսֆոտազներով,
- Ստրեպտոկինազայով, որն արտադրվում է վարակված օջախի բակտերիաների կողմից և տարրալուծում այդ օջախի ավշային անոթների մակարդուկի ֆիբրինը։
Այս դեպքում ֆիբրինոլիզը բացասական արժեք ունի, քանի որ կարող է նպաստել ինֆեկցիայի տարածմանը։ Ֆիբրինոլիզը տևում է մի քանի օր։ Ֆիզիկական աշխատանքը նպաստում է ֆիբրինոլիզին։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին