Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից մեկի` հիպերթիմիայի արտահայտվող ձևերից է: Էյֆորիան հուզական վիճակ է, որը բնութագրվում է բարձր տրամադրությամբ, ուրախության և երջանկության զգացումով, ֆիզիկական և հոգեկան բարձր տոնուսով։ Այլ կերպ ասած, սա այն վիճակն է, որը կենցաղում հայտնի է «կայֆ» անվանմամբ։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին