Ես-իդեալ (Ichideal) - Ֆրոյդի աշխատանքներում հաճախ օգտագործվում է որպես Գեր-Եսի հոմանիշ։ Սակայն 2. Ֆրոյդի ժառանգության մեկնաբանները գտնում են, որ արժե տարբերել Գեր-Եսը` որպես ծնողների հետ վաղ մանկական սկզբնական նույնականացման արդյունք և Ես-իդեալ` որպես անձանց ավելի լայն շրջանակի հետ ուշ նույնականացման արդյունք։ Ես-իդեալը ներկայացնում է բարոյական, հասարակական նորմերը։ Կյանքի ընթացքում կարող է բազմիցս փոփոխվել։