Ես (Ich) - Հոգեկան կյանքի ենթակառույց, որը միջնորդ է Գեր-Եսի և Այն-ի, անհատի և իրականության միջև։ Արտաքին աշխարհն ընկալելու և դրան հարաբերվելու գործառույթ է կատարում, ձգտում է հաշվի առնել և համաձայնեցնել իրականության, Այն-ի և Գեր– եսի պահանջները։ Ենթարկվում է իրականության սկզբունքին։