Երկրաշարժերը իրենց կործանարար ազդեցությամբ գերազանցում են բոլոր տարերային աղետներին: Երկրաշարժերը մարդկության ողջ պատմության ընթացքում երկրի երեսից ջնջել են հազարավոր քաղաքներ և ավաններ, խլել միլիոնավոր մարդկային կյանք: Անկախ առաջացման պատճառներից երևույթի գլխավոր դրսևորումը մեկ և նույնն է՝ երկրակեղևի ալիքավոր շարժումները Ըստ պատճառների՝ մեծ մասամբ ըստ դրսևորման՝ միշտ երկրաշարժը երկրաբանական երևույթ է:

Ըստ Երկրաշարժերի առաջացման պատճառների, ներկայումս ճանաչված են՝
- երկրագնդի ընդերքում առաջացող փլուզումների,
- հրաբխային օջախներում կատարվող փոփոխությունների,
- երկրակեղևի առանձին կառուցվածքների անհավասարաչափ տեղաշարժերի հետ կապված հիմնական խմբեր:

Երկրաշարժի հետ կապված երկրաբանական առաջին ընդհանուր բնույթի օրինաչափությունը վերաբերվում է երկրակեղևի երկրաշարժածին հատուկ գոտիների առանձ-նացմանը: Հայաստանի տարածքը մտնում է «Միջերկրածովային» կոչվածի մեջ: Ընդհանուր գնահատականների համար տարբերում են՝ թույլ, զգալի, ուժեղ, շատ ուժեղ /ավերիչ/ և կործանիչ ուժի երկրաշարժեր: Թույլ երկրաշարժերը մարդիկ չեն զգում, զգալիների ժամա-նակ շինությունները չեն վնասվում, ուժեղների ժամանակ հնարավոր են շինությունների վնասվածքներ և մասնակի փլուզումներ, շատ ուժեղ երկրաշարժերը սովորաբար անվան-վում են նաև ավերիչ, կործանիչ երկրաշարժերի ժամանակ ավերվում են բոլոր կառույցները: Հասարակության համար մեծագույն վտանգ ունեն շատ ուժեղ և կործանիչ երկրաշարժերը: Հայաստանի ողջ տարածքում ժամանակին տարբեր հաճախականությամբ եղել են ուժեղ, շատ ուժեղ, իսկ առանձին՝ ոչ մեծ տարածքներում նաև կործանիչ երկրա-շարժեր՝ Անի /1132թ.,1319թ./, Դվին /893թ./, Գառնի /1679թ./, Սպիտակ /1988թ./:

Երկրաշարժերը լինում են տեկտոնիկ, հրաբխային, փլուզումային և այլն: ՈՒժեղ երկրաշարժերը, որոնց կործանիչ գործողությունները ընդգրկում են հսկայական տարածքներ և կարող են գրանցվել երկրա-շարժացույց գործիքներով նույնիսկ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա համար-վում են տեկտոնական երկրա-շարժեր, որոնց առաջա­ցումը կապված է երկրի կեղևի տեկտոնական ակտիվ շրջաններում կուտակված լարվածությունների հետ: Երկրի կեղևում տեղի ունեցող բարդ ֆիզիկաքիմիական պրոցես­ները, որտեղ նշանակալի դեր են խաղում ջերմաստիճանային փոփոխությունները, ռադիոակտիվ անկումը, դրանց անհավասար տեղաբաշխման դեպքում հանգում են նրան, որ երկրակեղևում լարվածությունը աստիճա-նաբար կուտակվում է: Լարվածության այդպիսի աստիճանաբար կուտակման հետևանքով, որոնք որոշ հատվածներում գերազանցում են ապարների ամրության սահմանները, դրանք քայքայում, ճեղքում են երկրակեղևը, որը որոշ դեպքերում ի հայտ է գալիս երկրի մակ-երևույթին մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ՝ խզվածքների տեսքով, որոնցում տեղաշարժերը հասնում են մինչև 10-15 կմ: Տեկտոնական երկրաշարժերը օվկիանոսների հատակում առաջացնում են ցունամիի շուրջ մի քանի տասնյակ մետր բարձրությամբ վթարի ալիքներ:

Հրաբխային երկրաշարժեր - դրանք առաջանում են հրաբուխի ժայթքման ժամանակ, երբ երկրի ընդերքից մեծ ճնշման տակ բարձրացող լավան դուրս է ժայթքում՝ առաջացնելով ցնցումներ և լավայի ու գազերի արտանետումներ: Հրա­բուխ­ները լինում են գործող, քնած և հանգած: Այժմ գործող հրաբուխների թիվը հասնում է 522-ի, որոն-ցից 20-40-ը ժայթքում են ամեն տարի: Լավայի արտա­նետումները ուղեկցվում են մեծ էներգիայի անջատումով: Այդ-պիսի երկրաշարժերը քանակով ավելի քիչ են ու թույլ և ընդգրկում են համեմատաբար փոքր տարածքներ:

Փլուզման հետևանքով առաջացած երկրաշարժեր - Երկրագնդի ընդերքում գոյություն ունեն դատարկ և ընդարձակ տարածություններ, որոնք առաջանում են կրային, կավային և հեշտ լուծվող նյութերի քայքայումից՝ ստորգետնյա ջրերի լվացման ազդեցության հետևան-քով: Դրանք կոչվում են կորստային դատար­կություններ: Այս դատարկ շերտերի փլուզումից առաջանում են թույլ երկրաշարժեր, իսկ ավերիչ ալիքները փոքր տարածություններ են անցնում:

Երկրաշարժի ուժը և բնույթը բնորոշող հիմնական չափանիշներն են.
- հողի մակերևույթի էներգիայի ինտենսիվությունը,
- մագնիտուդան,
- օջախի խորությունը:

Հողի մակերևույթի էներգիայի ինտենսիվությունը որոշվում է բնակելի շենքերի և բոլոր մնացած կառույցների ավերվածության աստիճանով, գետնի մակերևույթին առաջացած փոփոխությունների բնույթով և մարդկանց զգացողությամբ: Չափվում է 12 բալային աստի-ճանավոր սանդղակով MSK-64 և Ռիխտերի սանդղակով՝ 0-8.8 մագնի-տուդայի ինտերվալի սահմանում: Ըստ Ռիխտերի սանդղակի ուժեղ է համարվում այն երկրաշարժը, որի մագնի-տուդան կազմում է 5-6 բալ: Մեզ մոտ Հայաստանում 1988թ. մագնիտուդան կազմեց 6.9 բալ, Սան-Ֆրանցիսկոյում՝ 1989թ.՝ 7.1 բալ:

Մագնիտուդան - երկրաշարժի հետևանքով առաջացած առաձգական տատա­նումների ընդհանուր էներգիայի չափը արտահայտող  մի քանի թվերի պայմանական մեծությունն է: Երկրաշարժի օջախը երկրի ներսում այն տիրույթն է, որտեղ տեղի են ունենում քայքայում-ներ և առաջանում են մնացորդային փոփոխությունները:
 Օջախը կարելի է պատկերել ինչպես կետի տեսքով, այնպես էլ տիրույթի: Մեծ մասամբ երկրաշարժի օջախը գտնվում է երկրակեղևի տակ,  որը տատանվում է մինչև 30-40կմ: Սակայն լինում են այնպիսի երկրաշարժեր, որոնց հիպոկենտրոնը գտնվում է երկրի թիկ-նոցի մեծ խորություններում /մինչև 100-150կմ/: Երկրագնդի մակերևույթի վրա օջախի կամ օջախային տիրույթի պրոեկցիան կոչվում է էպիկենտրոնային տիրույթ, իսկ հիպոկենտրոնի պրոեկցիան մակերևույթի վրա՝ էպիկենտրոն:  Էպիկենտրոնին տրամա-գծորեն հակառակ կետը երկրագնդի վրա կոչվում է հակակենտրոն:

Երկրաշարժերի ուժգնության (բալականության 12-աստիճանավոր սանդղակ MSK-64)
1 և 2 բալ- մարդիկ չեն զգում, գրանցվում է սարքերով:
3 բալ - թույլ տատանումներ: Զգում են շենքում, հանգիստ վիճակում գտնվող քիչ մարդիկ: Տատանումները նման են փողոցով անցնող բեռնատար մեքենաների առաջացրած ցնցումների: Ուշադիր դիտողները նկատում են կախված  թեթև վարագույրների, բաց դռների թույլ շարժում: Տատանումները ավելի զգալի են բարձր հարկերում:
4 բալ - նկատելի ցնցումներ: Զգում են շենքում գտնվողներից շատերը, բացօթյա՝ քչերը: Քնածները արթնանում են: Տատանումները նմանվում են փողոցով անցնող ծանր բեռնատար մեքենաներից առաջացած ցնցումների: Շարժվում են լուսամուտների, դռների ապակիները, ապակե սպասքը:
5 բալ - սթափեցում: Զգում են շինությունների ներսում գտնվողները և շատերը՝ բացօթյա: Քնածները արթնանում են: Կենդանիները անհանգստանում են: Ցնցվում է ամբողջ շինությունը: Կախված առարկաները օրորվում են ուժեղ, նկարները շարժվում են տեղից: Երբեմն կանգնում են պատի ժամացույցների ճոճակները: Բացվում են անփական դռներն և լուսամուտները: Անկայուն դրված որոշ իրեր տեղաշարժվում են, երբեմն շրջվում են: Ապակիները զնգում են: Որոշ մարդիկ շենքից դուրս են փախչում:
6 բալ - վախ: Զգում են բոլոր շինությունների ներսում: Շինությունների ներսում գտ-նվողներից շատերը վախ են ապրում և դուրս վազում փողոց, կամ բակ: Կենդանիները փախչում են: Որոշ մարդիկ կորցնում են հավասարակշռությունը: Կախված առարկաներն օրորվում են ուժեղ, վայր են ընկնում իրեր: Երբեմն շրջվում է կահույքը, հեռուստացույցը: Հին օժանդակ տնտեսական կառույցներում հնարավոր են մասնակի փլուզումներ: Դիտվում են աղբյուրների ջրի ելքի և ջրհորներում՝ ջրի մակարդակի փոփոխություններ:
7 բալ - վնասվածքներ շինություններում: Շինություններում գտնվող բոլոր մարդիկ վախենում և դուրս են վազում: Որոշ անհատներ դուրս են թռչում լուսամուտից: Բացօթյա տեղերում զգում են բոլորը, այդ թվում նաև քայլողները: Շատերը դժվարությամբ են կանգ-նած մնում: Զգում են նաև ավտոմեքենա վարողները: Թափվում են գրքեր, ամանեղեն, հե-ռուստացույցներ, շրջվում է չամրացված կահույքը: Հաճախ փշրվում են ցուցափեղկերի ապակիները:
8 բալ - ուժեղ վնասվածքներ շինություններում: Վախ և խուճապ: Բոլորը ահաբեկված դուրս են վազում շինություններից, շատերը իրենց վարմունքի նկատմամբ հսկողությունը կորցնում են, չեն գտնում ելքի դուռը, դուրս են թռչում պատուհաններից: Մարդիկ դժվարու-թյամբ են մնում կանգնած վիճակում: Կահույքը շրջվում է, ապակիները փշրվում են: Զգում են նաև ավտոմեքենաների բոլոր վարորդները՝ ընթացքի ժամանակ: Կարկասային և պանելային շենքերում առաջանում են զգալի վնասվածքներ, իսկ որոշ շենքերում՝ ծանր վնասվածքներ:
9 բալ - համընդհանուր խուճապ և շինությունների ընդհանուր փլուզումներ կամ վնաս-վածքներ: Կահույքը շրջվում և կոտրվում է, պանելային շենքերը խիստ վնասվածքներ են ստանում: Խողովակաշարերը խախտվում են շատ տեղերում: Հուշարձանները տեղաշարժ-վում կամ շրջվում են: Արհեստական ջրամբարներում լինում են զգալի վնասվածքներ: Ճանապարհներին առաջանում են մեծաքանակ ճեղքեր:
10 բալ - շենքերի համընդհանուր փլուզում: Քարե և աղյուսե շենքերի մեծ մասը հիմ-նովի փլվում է: Քանդվում է նաև երկաթգիծը, փլվում են կամուրջները, ճանապարհների մակերեսին առաջանում են ալիքավոր ծալքեր:
11-12 բալ - կործանում, հիմնավոր փոփոխություններ ռելյեֆում: Լուրջ վնասվածքներ են ստանում ամենաամուր կառույցները, կամուրջները, երկաթգծերը: 12 բալի դեպքում փլվում են գործնականում բոլոր տեսակի վերգետնյա ու ստորգետնյա շինությունները: Առաջանում են ռելյեֆի հիմնավոր փոփոխություններ, լայն ճեխքվածքներ, տեղաշարժվում են լեռնատեսակների հսկա զանգվածներ:

Երկրաշարժի կանխատեսու
Ներկայումս գոյություն ունեցող տարբեր սեյսմիկ ինստիտուտները, լաբորատո-րիաները, դիտողական ցանցերը կոչված են արձանագրելու սպասվելիք երկրաշարժերի նախանշանները: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ամենավաղ և ճշգրիտ նախանշանը կարող է հանդիսանալ կենսաբանական օբյեկտների՝ ձիերի, օձերի, թռչունների, ջրային կենդանիների վարքը: Նման բիոսեյսմոկանխատեսման բավականին զգալի դրական փորձեր կատարված են Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Այնուհետև բերվում է մի քանի կենսաբանական օբյեկտների վարքագիծը Հայաստանի 1988թ. երկրաշարժից առաջ:

Մինչև 1988թ. դեկտեմբերի 7-ը ականատեսների վկայությամբ՝
-   փոխվում է մարդկանց ինքնազգացողությունը, գլխավոր ցնցումից մոտ 16 ժամ առաջ առաջանում է տագնապի զգացում, թուլություն, գլխացավ, ջերմության զգացում, ականջ-ներում աղմուկ, սրտխառնոց, փսխում;
- էպիկենտրոնի կողմից բներից դուրս են սողացել ձյան վրա մեծ քանակությամբ օձեր;
- Գյումրիում և Սպիտակում փողոցների սալահատակների վրա երևացել են բազմաթիվ անձրևաորդեր;
-  բնակարանները և բակերը հեղեղվել են զատիկներով, փետակներում արթնացել են մեղուները, նկատվել է առնետների փախուստը;
-  շները դարձել են անհնազանդ, հավաքվել են խմբերով և երկարաձիգ ոռնոցներով անհանգստացրել շրջապատի բնակիչներին;
-   Գյումրիում երկրաշարժից 3 ժամ առաջ տնային շները հրաժարվել են տուն մտնելուց և ամեն կերպ ցանկացել են արգելել տիրոջ մուտքը բնակարան;
- տնային կատուները ցնցումից քիչ առաջ տներից տեղափոխել են իրենց ձագերին;
-  երկրաշարժից 1-2 օր առաջ Սևանա լճի ձկնորսության սովորական տեղերում ձուկը անհայտացել է;
- ակվարիումներում ձկները հրաժարվել են կերից, խիստ անհանգստացել են և դուրս են նետվել;
- դեկտեմբերի 7-ի վաղ առավոտյան վայրի թռչունները բարձր ծղրտոցներով հեռացել են, թութակները, դեղձանիկները և այլ տնային թռչունները հաճախակի ջուր են խմել, զարկվել են վանդակապատերին, ցանկանալով դուրս թռչել;
- ձիերի երամակը անտառից տագնապալի խրխջոցով վերադարձել է գյուղ, երկրաշարժից 2 շաբաթ առաջ ոչխարները հրաժարվել են սար գնալուց:
Նշված երևույթը բացատրվում է նրանով, որ կենդանիների օրգանիզմում էվոլյուցիոն զարգացման արդյունքի ընթացքում առաջանում է սենսոր օրգանների և ռեցեպտորների մի ամբողջական համակարգ. մեխանոռեցեպտորներ, խեմոռեցեպտորներ, ֆոտոռեցեպտոր-ներ, հոտառական ռեցեպտորներ, որոնց օգնությամբ նրանք արձագանքում են երկրաշարժի բարդ երևույթներին:

Բնակչության վարքը երկրաշարժի ժամանակ
- Նախ՝ պիտի պահպանել սառնասրտություն և տեղիք չտալ խուճապի:
-  Երկրաշարժի զգացողության առաջացրած առաջին և բնական ցանկությունը լինում է շենքից հեռանալը: Դա ճիշտ է, մանավանդ պակաս դիմացկուն շենքերում գտնվողների համար:
Շենքից հեռացեք արագ, խցանումներ չառաջացնելով և երբեք մի օգտվեք վերելակից՝ բացի անկայուն լինելուց, էլեկտրականության անջատման հետևանքով մարդիկ կարող են մնալ վերելակում :
-Եթե առաջին հարկում եք և հարմար է հեռանալ պատուհանով, ապակին կոտրեք որևէ իրով, մեջքով կամ արմունկով: Եթե ժամանակն անբավարար է բարձրահարկ շենքից դուրս գալու և հեռանալու համար, մի ցատկեք պատուհանից. տեղավորվեք նախօրոք ընտրված ամենաքիչ վտանգավոր մասերում: Ցածրահարկ շինություններում երբեմն փրկարար են դառնում ամուր սեղաններն ու մահճակալները, թաքնվեք դրանց տակ:
-  Եթե շենքից հեռանալիս մոռացել եք վերցնել որևէ կարևոր իր, դրա համար անմիջա-պես չվերադառնաք, հիշեք, որ ուժեղ և շատ ուժեղ երկրաշարժերը հաճախ բաղկացած են լինում ժամանակով միմյանց մոտ, երբեմն րոպեների տարբերությամբ մի քանի առանձին ցնցումներից: Հիմնական հարվածից խարխլված շենքը կարող է փլվել հաջորդ՝ ավելի թույլ ցնցումներից, իսկ երբեմն ամենաուժեղը լինում է հաջորդ ցնցում-ներից մեկը:
-  Շենքից հեռանալիս զգույշ եղեք պատերին մոտ մասերում, ուշադիր եղեք վերևից ընկնող քարերի, իրերի անկման հնարավորությանը:
-  Երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք ավտոմեքենայում, այն արագ կանգնեցրեք շինություններից ապահով հեռավորության վրա, իսկ բնակավայրերից հեռու գտնվելու դեպ-քում՝ մեծ թեքություններ և ցցուն ժայռեր ունեցող լանջերից հեռու՝ հնարավոր փլուզում-ներից ու քարահոսքերից ապահով տեղում: Նույնը պետք է անեն նաև հասարակական փոխադրամիջոցների վարորդները, անմիջապես բացելով դռները: Ուղևորները մեքենայից դուրս գալիս պարտավոր են դռների մոտ հրմշտոց չառաջացնել պատուհանների ապակի-ները չկոտրել. մեքենայի մեջ կամ դրսում անվտանգության չափը նույնն է:

Երկրաշարժից հետո
- Ավերիչ ցնցումներից հետո աշխատեք արագ գնահատել իրադրությունը և կողմնորոշ-վել հետագա անելիքներում:
- Եթե հայտնվել եք փլատակների տակ, մի փորձեք անմիջապես դուրս գալ, խոսակցական կապ ստեղծեք դրսում գտնվողների հետ, ուղի բացելու գործում անվտանգության մեջ համոզվելուց հետո միայն աշխատեք համատեղ ջանքերով ազատվել այդ որոգայթից:
- Եթե գտնվում եք դրսում, առաջին հերթին օգնություն ցույց տվեք վիրավորներին, փլատակների տակ մնացածներին, ծերերին ու երեխաներին:  Պարզեք շենքի խիստ խարխլված մասերի վիճակը, որոնք կարող են փլվել ցնցումները դադարելուց հետո էլ:
Զգույշ  եղեք, որևէ  մեկուսիչով աշխատեք անջատել էլեկտրականությունը: Պարզեք հրդեհ առաջացման նշանների, խմելու ջրի գոյությունը: Անջատեք գազը, իսկ մինչ այդ լուցկի չվառեք:
-  Վտանգավոր տեղերում ազդարարող նշաններ դրեք:
-  Բացօթյա միջավայրում գտնվող գործունյա մարդկանց հետ համատեղ հաշվարկեք փրկված, վիրավորված, փլատակներում մնացած և անհայտ տեղերում գտնվող մարդկանց: Պարզեք ձեր և շրջապատի առաջնահերթ կարիքները, կապ հաստատեք մոտակա շենքերի, տարբեր ծառայությունների ներկայացուցիչների հետ:
- Եթե կա գործող հեռախոս, դրանից օգտվեք բուժօգնությանը, հրշեջ  ծառայությանը դիմելու նպատակով: Երկրորդական հարցերով մի ցանրաբեռնեք հեռախոսակապը, դրանով դուք կարող եք անուղղելի վնաս հասցնել ուրիշներին:
-  Միացրեք ռադիոընդունիչները, լսեք աղետի մասին լրատվությունները և իշխանու-թյունների ցուցումները:
-  Ինքներդ մի տարածեք և կանխեք չստուգված լուրերը ու տեղեկությունները, ենթադրությունները, հատկապես նոր ավերիչ ցնցումների հնարավորության մասին; Հիշեք, որ երկրաշարժերը դեռևս ստույգ չեն կանխագուշակվում: Անհիմն լուրերը խուճապի և լրացուցիչ բարդությունների պատճառ կարող են դառնալ:
- Երկրաշարժի հետ առնչվող կանխանշանների (որոնց անուշադիր եք եղել մինչ երկրաշարժը), բնական փոփոխությունների (ճեղքի առաջացում, սողանք, փլվածք), ուղեկցող երևույթների (ձայն, լույս, ջրերի կրած փոփոխություններ) և այլ դիտումների մասին գրառումներ արեք և տեղյակ պահեք մասնագիտական հիմնարկներին: Ականատեսի դիտումներն անփոխարինելի են, մանավանդ՝ երևույթի անկրկնելիությամբ, ուստի մեծ արժեք են ունենում:

Երկրաշարժի ժամանակ մարդկանց հնարավոր ախտահարումների բնույթը
Մեխանիկական վնասվածքներ – վերջույթների փակ և բաց կոտրվածքներ, փափուկ հյուսվածքների վերքեր, գանգուղեղային վնասվածքներ, ողնաշարի վնասվածքներ, երկարատև ճնշման համախտանիշ (Կրաշ համախտանիշ), արյունահոսություններ և վնասվածքային շոկ: Ավելի հաճախ հանդիպում են բազմակի վնասվածքներ, սուր ռեակտիվ վիճակներ, հոգեբանական շոկ, սիրտանոթային, նյարդային, երիկամային և այլ համակարգերի քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Հետագայում միանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ ինտոքսիկացիա, ջերմաստիճանի բարձրացումը, սակավարյունությունը, պնևմոթորաքսը, թոքերում արյունազեղումներ, տրավմատիկ պլևրիտ, թոքաբորբ, պերիկարդիտ, միոկարդիտ, սուր հիպերթենզիա, երիկամային անբավարարություն, ստամոքսի խոցի սրացում, փոշային բրոնխիտներ՝ փրկարարների մոտ, շնչառական օրգանների սուր բորբոքումներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին