էրիթրոպոեզի հումորալ կարգավորման ամենահզոր գործոնը էրիթրոպոետին հորմոնն է, որն իր քիմիական կառուցվածքով գլիկոպրոտեիդ է։ Նրա 80-85%-ը սինթեզվում է երիկամների պերիտուբուլյար բջիջներում իսկ մնացածը լյարդի կուպֆերյան բջիջներում։ Այդ բջիջներում գոյություն ունի երկաթ պարունակող հատուկ սպիտակուց` հեմոպրոտեին, որը երկամի թթվածնով բավարար մատակարարման պայմաններում կապվում է 02 ի հետ և այդ միացության ձևով ճնշում էրիթրոպոետին արտադրող գենը։ Իսկ երբ երիկամի արյունամատակարարումը պակասում է, ապա հեմոպրոտեինից 02-ն անջատվում է և թթվածնազուրկ հեմոպրոտեինը ունենում է հակառակ ներգործություն՝ ակտիվացնում է էրիթրոպոետինի սինթեզն ապահովող գենը, որի գործունեությամբ էրիթրոպոետինի սինթեզը կարող է ուժեղանալ մինչև. 1000 անգամ։

էրիթրոպոետինը արագացնում է էրիթրոիդ շարքի նախորդ բջիջների բազմացումը և խթանում հեմոգլոբինի սինթեզը։ Սուր արյունահոսություններից հետո կամ բարձրադիր վայրերում ՝ էրիթրոպոեզը խթանվում է էրիթրոպոետինների սինթեզի ուժեղացման հաշվին։ էրիթրոպոետիններն ունեն իրենց արգելակիչները որոնք ճնշում են էրիթրոպոեզը։ Օրգանիզմի պահանջներին չհամապատասխանող էրիթրոցիտների քանակի ավելացումը խթանում է արգելակիչների սինթեզը, ինչպես դա լինում է, օրինակ, բարձրադիր վայրերից հարթավայրերն իջնելիս։ Արական սեռական հորմոնների ածանցյալները ուժեղացնում են էրիթրոպոետինների ներգործությունը, իսկ իգականները ընղհակառակը։. Դրանով է բացատրվում երկու սեռի էրիթրոցիտների քանակական տարբերությունը, որն սկսվում է սեռական հասունացումից հետո։ Կատեխոլամինները խթանում են էրիթրոիդ շարքի բջիջների բազմացումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին