էրիթրոպոետինը (հեմոպոետին) պեպտիդային հորմոն է, սինթեզվում է գլխավորապես երիկամներում և մասամբ լյարդում և այլ հյուսվածքներում։ Հորմոնի արտադրությունը խիստ մեծանում է թերթթվածնության ժամանակ, երբ նրա խտությունը մարդու արյան մեջ նորմայի համեմատությամբ մեծանում է 1000 անգամ։ Հորմոնի արտադրության ակտիվացում դիտվում է անդրոգենների, գլյուկոկորտիկոիդների, կատեխոլամինների, կոբալտի աղերի ազդեցությամբ։ էրիթրոպոետինի արտադրության մեջ սիմպաթիկ նյարդային համակարգի և կատեխոլամինների մասնակցությունը հաստատվում է (բետա-ադրենաշրջափակիչների (օբզիդան և այլն) ներմուծման ժամանակ հորմոնի արտադրության խիստ իջեցումով։ Ենթադրում են նան, որ հորմոնի արտադրության վրա թերթթվածնության ազդեցությունը միջնորդվում է բետա2-ադրենընկալիչներով։ էրիթրոպոետինների հիմնական ֆիզիոլոգիական ազդեցությունը էրիթրոպոեզի խթանումն է։

Հորմոնի նման ազդեցությունը պայմանավորված է էրիթրոիդ շարքի հիմնադիր բջիջների թաղանթի սպեցիֆիկ ընկալիչների հետ հորմոնի կապումով, նրանց` հասուն էրիթրոցիտների վերածվելու պրոցեսների ակտիվացումով։ Դրա հետ մեկտեղ, նա ի հաշիվ գեների էքսպրեսիայի խթանում է ՌՆԹ-ի և հեմոգլոբինի սինթեզն էրիթրոցիտներում։ Հորմոնի ազդեցությունն իրականանում է ցԱՄՖ-կախյալ մեխանիզմով, պրոտեինկինազի համակարգի մասնակցությամբ։ Երիկամների ուռուցքների, ֆիբրոմիոմաների ժամանակ էրիթրոպոետինի ուժեղացած արտադրությունը հանգեցնում է արյան մեջ էրիթրոցիտների քանակի ավելացման, որը կարող է ծառայել որպես ախտորոշիչ տեստ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին