Երիկամները հիմնական արտազատական ֆունկցիայի հետ միասին կատարում են նաև ներզատական ֆունկցիա։ Նրանց կողմից սինթեզվում և արյան մեջ են անցնում հորմոնային բոլոր հատկություններով օժտված մի շարք ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր` էրիթրոպոետիև, կալցիտրիոլ և ռենին:
էրիթրոպոետինը (հեմոպոետին) պեպտիդային հորմոն է, սինթեզվում է գլխավորապես երիկամներում և մասամբ լյարդում և այլ հյուսվածքներում։ Հորմոնի արտադրությունը խիստ մեծանում է թերթթվածնության ժամանակ, երբ նրա խտությունը մարդու արյան մեջ նորմայի համեմատությամբ մեծանում է 1000 անգամ։ Հորմոնի արտադրության ակտիվացում դիտվում է անդրոգենների, գլյուկոկորտիկոիդների, կատեխոլամինների, կոբալտի աղերի ազդեցությամբ։ էրիթրոպոետինի արտադրության մեջ սիմպաթիկ նյարդային համակարգի և կատեխոլամինների մասնակցությունը հաստատվում է (բետա-ադրենաշրջափակիչների (օբզիդան և այլն) ներմուծման ժամանակ հորմոնի արտադրության խիստ իջեցումով։ Ենթադրում են նան, որ հորմոնի արտադրության վրա թերթթվածնության ազդեցությունը միջնորդվում է բետա2-ադրենընկալիչներով։ 

էրիթրոպոետինների հիմնական ֆիզիոլոգիական ազդեցությունը էրիթրոպոեզի խթանումն է։ Հորմոնի նման ազդեցությունը պայմանավորված է էրիթրոիդ շարքի հիմնադիր բջիջների թաղանթի սպեցիֆիկ ընկալիչների հետ հորմոնի կապումով, նրանց` հասուն էրիթրոցիտների վերածվելու պրոցեսների ակտիվացումով։ Դրա հետ մեկտեղ, նա ի հաշիվ գեների էքսպրեսիայի խթանում է ՌՆԹ-ի և հեմոգլոբինի սինթեզն էրիթրոցիտներում։ Հորմոնի ազդեցությունն իրականանում է ցԱՄՖ-կախյալ մեխանիզմով, պրոտեինկինազի համակարգի մասնակցությամբ։ Երիկամների ուռուցքների, ֆիբրոմիոմաների ժամանակ էրիթրոպոետինի ուժեղացած արտադրությունը հանգեցնում է արյան մեջ էրիթրոցիտների քանակի ավելացման, որը կարող է ծառայել որպես ախտորոշիչ տեստ։

Ռենինն արտադրվում է երիկամների կծիկամերձ ապարատի կծիկների առբերիչ զարկերակիկների միոէպիթելային բջիջների կողմից։ Բացի այդ բջիջներից կծիկամերձ ապարատի մեջ մտնում է նաև առբերիչ զարկերակիկի հետ հպվող նեֆրոնի հեռադիր խողովակի հատվածը, որն անվանում են խիտ բիծ։ Ռենինը մասամբ առաջանում է նաև արյունատար անոթների պատերում, գլխուղեղում, թքագեղձերում և այլուր։ Ռենինը ֆերմենտային ակտիվությամբ օժտված գլյուկոպրոտեին է։ Նրա արտադրությունը կծիկամերձ բջիջներում կախված է մի շարք գործոններից։ Դա աոաջին հերթին երիկամային կծիկի առբերիչ զարկերակիկում արյան ճնշման մեծությունն է։ ճնշման բարձրացումը, հետևաբար նաև զարկերակիկի ձգվածության աստիճանը, ճնշում է ռենինի հյութազատությունը և ընդհակառակը։ Երկրորդ՝ նրա արտադրությունը կարգավորվում է նեֆրոնի հեռադիր խողովակիկի մեզի մեջ նատրիումի մակարդակով, որն ընկալվում է խիտ բծի, այսինքն ինքնատիպ Na-ական ընկալիչի կողմից, որի ազդանշանը հաղորդվում է ռենինարտադրող բջիջներին։ Ինչքան մեծ է նատրիումի խտությունը հեռադիր խողովակիկի մեզի մեջ, այնքան ուժեղ է ռենինի հյութազատությունը և ընդհակառակը։ Երրորդ ռենինի հյութազատությունը կարգավորվում է կծիկամերձ բջիջների սիմպաթիկ նյարդային վերջույթներով։

Նրանց ակտիվացման ժամանակ արտադրվող նորադրենալինը, կապվելով ռենինարտադրող բջիջների թաղանթի բետա-ադրենընկալիչների հետ, ակտիվացնում է ռենինի հյութազատությունը։ Եվ վերջապես, ռենինի արտադրությունը իրականանում է հետադարձ կապի սկզբունքով այն նյութերի հաշվին, որոնց առաջացումն ու ազդեցությունը կախված է ռենինից։ Դա անգիոտենզինի, ալդոստերոնի, պրոստագլանդինների, արյան նատրիում ն կալցիում իոնների, ինչպես նաև զարկերակային ճնշման տատանումների ազդեցությունն է։ Ռենինի ֆիզիոլոգիական ազդեցությունները պայմանավորված են արյան ալֆա2-գլոբուլինային ֆրակցիայի հետ նրա փոխազդեցությամբ և դրա հետևանքով հզոր անոթասեղմիչ գործոնի` անգիոտենզին11-ի առաջացումով։ Նման կապը հիմք է հանդիսացել նրանց «ռենին-անգիոտենզին» համակարգում ընդգրկելու համար, իսկ նրա հետ ալդոստերոնի ուղղակի փոխազդեցությունը թույլ է տվել ձևակերպելու այնպիսի կարևոր ֆունկցիոնալ հասկացություն, ինչպիսին ռենինանգիտենզին-ալդոստերոնային համակարգն է:Այդ համակարգի գլխավոր ֆունկցիան զարկերակային արյան ճնշման, արյան ծավալի և ջրաաղային փոխանակության կարգավորումն է, որն իրագործվում է հետևյալ ձևով։ 

Ռենինը լինելով ֆերմենտ` ազդում է արյան պլազմայի անգիտենզինի վրա, որը լյարդում սինթեզվող a-գլոբուլինն է։ Ամինաթթվային շղթայի ճեղքման հետևանքով առաջանում է դեկապեպտիդ (10 ամինաթթվային մնացորդներ)` անգիոտենզին I։ Այնուհետև, պլազմայի վերափոխող ֆերմենտ կարբօքսիպեպտիդիլ-պեպտիդազի ազդեցությամբ անգիոտենզին-1-ից անջատվում են երկու ամինաթթվային մնացորդ, և առաջանում է 8-անդամ օկտապեպտիդ անգիոտենզինին-11։ Անգիոտենզին-11-ը ամենահզոր անոթասեղմիչ միջոցներից մեկն է (իսկ որոշ տվյալներով ամենահզորը)։ Ակտիվացնելով անոթների, հիմնականում զարկերակիկների, հարթմկանային բջիջների կծկումները անգիոտենզին-11-ը առաջացնում է անոթասեղմում և համակարգային զարկերակային ճնշման բարձրացում։ Միաժամանակ անգիոտեեզին-11-ը խթանում է մակերիկամների կեղևի կծիկային շերտի հորմոն ալդոստերոնի արտադրությունը ուժեղացնելով նատրիումի հետներծծումը երիկամային խողովակիկներում։ Նատրիումի իոնների հետ օրգանիզմում ներծծվում է նաև ջուրը, որին նպաստում է նաև անգիոտենզինի ազդեցությամբ հակամիզամուղ հորմոնի ուժեղացած արտադրությունը։ Անգիոտենզին-11-ը առաջացնում է ծարավի զգացում, համապատասխանաբար նան ջուր փնտրելու և ընդունելու վարք։ Անգիոտենզին-11-ի ազդեցությամբ մեծանում է նաև միոկարդի կծկունակությունը, ակտիվանում սիմպաթիկ նյարդային համակարգը ինչպես կենտրոնական, այնպես և ծայրամասային սինապսների մակարդակում` նորադրենալինի սինթեզի և արտադրման ուժեղացումով։

Վերջերս ցույց է տրվել, որ ալդոստերոնի արտադրության հզոր խթանիչ է ոչ միայն անգիոտենզին-11-ը, այլև նրա փոխանակության արգասիք անգիոտենզին III-ը ։ Դա բացատրվում է նրանով, որ մակերիկամի կեղևի բջիջներն օժտված են անգիոտենզին-III-ը ընտրողաբար կապող ընկալիչների տեղախմբերով։ Վերջինը 7-անդամ պեպտիդ է, որն առաջանում է անգիոտենզին-11-ից արգինինի անջատման ճանապարհով։ Մարդու համար անգիոտենզին-11-ի ֆունկցիոնալ դերը ավելի կարևոր է, քան անգիոտենզին-111-ինը, քանի որ պլազմայում նրանց խտության հարաբերակցությունը 5:1 է։ Վերջին հաշվով օրգանիզմում նատրիումի կապումը, որն առաջացնում է անգիոտենզինների և ալդոստերոնի փոխազդեցության շնորհիվ, հանգեցնում է մի կողմից ջրի կապման, իսկ մյուս կողմից` պլազմայում նատրիումի իոնների խտության բարձրացումը մեծացնում է զարկերակիկների հարթ մկանային բջիջների զգայնությունը անոթասեղմիչ նյութերի նկատմամբ։ Այսինքն` զարկերակիկների և մակերիկամների վրա անգիոտենզինների ազդեցության արդյունքները լրացնելով իրար` վերջին հաշվով վերականգնում են ինչպես օրգանիզմում հեղուկի հավասարակշռությունը, այնպես և զարկերակային ճնշման մակարդակը։

Վերը շարադրվածի հիման վրա հասկանալի է դառնում զարկերակային ճնշման բարձրացման մեխանիզմները երիկամային այնպիսի ախտահարումների (նեֆրիտներ, երիկամի ուռուցքներ և այլն) դեպքում, երբ տեղի է ունենում երիկամների զարկերակների նեղացում` ռենինի արտադրության ուժեղացումով և ամբողջ համակարգի ակտիվացումով։ Ընդհանուր առմամբ հոմեոստազի ռենին-անգիոտենզին-ալդոստերոն համակարգը կարևոր նշանակություն ունի կարգավորման պրոցեսներում։ Վերջապես, երիկամում արտադրվող երրորդ հորմոնային ակտիվ ստերոիդը կալցիտրիոլն է կամ 1,25(OH)2D3-ը (1,25 դիհիդրոխոլեկալցիֆերոլ)։ Այն D վիտամինի փոխանակության ակտիվ արգասիքն է, և քանի որ նրա ֆիզիոլոգիական ազդեցությունները պարաթհորմոնի և կալցիտոնինի հետ միասին սերտ կապված են կալցիումֆոսֆորային փոխանակության հետ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին