ԵՄԿԴ (Երիկամների մուլտիկիստոզ դիսպլազիա)-ն իրենից ներկայացնում է երիկամային դիսպլազիայի ծայրահեղ տարբերակը, որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է զարգացման վաղ շրջանում լրիվ օբստրուկցիայով (միզածորանի աթրեզիա): Սովորաբար ԵՄԿԴ-ն հայտնաբերվում է պատահական ՈւՀ-յան ժամանակ որպես տիպիկ ստրուկտուրա տարբեր տրամաչափի բազմաթիվ կիստաներով և երիկամային պարենքիմայի բացակայությամբ: Ռադիոիզոտոպային սկանավորումը հաստատում է երիկամային ֆունկցիայի բացակայությունը: Գրեթե բոլոր երեխաները ԵՄԿԴ-ով կարող են վերցվել հսկողության՝ կանոնավոր ՈւՀ-յան իրականացմամբ: Սովորաբար 5-7 տարվա ընթացքում տեղի է ունենում ախտահարված երիկամի լրիվ ինվոլյուցիա, այդ պատճառով այդ երիկամի հեռացման կարիք մեծամասամբ չի առաջանում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին