Երազատեսություն (Traum) - Հոգեկան կյանք քնի ժամանակ։ Երազատեսության նպատակը քունը խանգարող գրգռիչների հեռացումն է արթուն վիճակում չբավարարված ցանկությունների հալյուցինատոր իրականացման ձևով։ Ունի արտահայտման ակնհայտ ձև (երազատեսության ակնհայտ բովանդակություն) և դրա հետևում թաքնված անգիտակցական բովանդակություն (երազատեսության գաղտնի մտքեր)։