Երակային գերարյունությունը (հիպերեմիան) օրգանի, հյուսվածքի բարձրացած արյունալեցվածությունն է` կապված արյան արտահոսքի փոքրացման (դժվարացման) հետ: Արյան ներհոսքն այս դեպքում փոփոխված կամ քչացած չէ: Երակային արյան կանգը (կանգային գերարյունությունը) հանգեցնում է երակների և մազանոթների լայնացմանը, նրանցում արյան հոսքի դանդաղեցմանը, որի հետ կապվում է թթվածնաքաղցի զարգացումը, մազանոթների հիմնային թաղանթների թափանցելիության բարձրացումը և այտուցի առաջացումը: Երակային գերարյունությունը կարող է լինել ընդհանուր և տեղային: