Հուզական խանգարումներից մարդու հուզականության ադապտացիայի ընթացքում, միջավայրի փոփոխվող պայմաններում դրսևորվող ախտաբանական հակազդման հինգ ձևերից մեկն է. Կատատիմ հակազդում, Գալոտիմ հակազդում, Պարատիմ հակազդում, Էքսպլոզիվ հակազդում, Դեմենտ հակազդում: Էքսպլոզիվ հակազդումը բնութագրվում է հուզականության իներտությամբ և դանդաղաշարժությամբ, որը միաժամանակ կարող է ունենալ իմպուլսիվ բնույթ։ Հուզական հակազդումները սկսում են անսպասելի և նույնքան անսպասելի էլ ավարտվում, ունեն պարոքսիզմալ (նոպայաձև) բնույթ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին