Տրիխոմոնադային էպիդիդիմիտները (մակամորձաբորբ) կազմում են մոտ 7%: Գործընթացը բնորոշվում է մանիֆեստացիաների բացակայությամբ և մեղմ ախտանշաբանությամբ (խրոնիկ էպիդիդիմիտ) աճուկային և մակամորձու հատվածի ձգող բնույթի ցավերով, ընդհանուր տկարությամբ, գլխացավերով և այլն: Խրոնիկ մակամորձաբորբը զարգանում է առաջնայնորեն (ՄՍՏ-ին առավել բնորոշ է) կամ իբրև սուր (ենթասուր, թառամ) մակամորձաբորբի շարունակություն: Մակամորձու պոչի (նաև մարմնի և գլխիկի) շրջանում շոշափվում է ամորձուց կտրուկ սահմանազատված, ամուր և ցավոտ ներսփռանք (տարածվում է խողովակիկային ճանապարհով այսինքն հետին միզուկից սերմնատար ծորանով դեպի մակամորձի «սերմնալար, սերմնածորան, պոչ, մարմին, գլխիկ, մակամորձի» ճանապարհով): Մաշկն ախտահարման պրոյեկցիայում հիպերեմիկ չէ:

Վարակի հետընթաց շարժմանը նպաստում են սերմնատար ծորանների հիպերադրենալինեմիայով պայմանավորված հակապերիստալտիկ շարժումները, որոնք խթանվում են սերմնաթմբիկի գրգռման, շագանակագեղձի կոպիտ մերսման ժամանակ ևն: Այլ կերպ ասած հետին միզուկաբորբով հիվանդի սեռական ակտիվությունն ուղիղ ճանապարհ է դեպի օրխոէպիդիդիմիտ (կանանց մոտ արգանդի հակապերիստալտիկ շարժումները ևս հանգեցնում են վերել բարդությունների): Նվազ նշանակություն չունեն նաև վարակի տարածման ավշածին  և արյունածին(տրանզիտոր բակտերեմիա) ճանապարհները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին