Էնուկլեացիա (լատ. enucleo — հանում եմ միջուկը, մաքրում եմ կեղևը): Ուռուցքների կամ օրգանների հեռացման մեթոդ է: 
Ուռուցքների հեռացում (օնկոլոգիա): Կատարվում է միայն բարորակ ուռուցքների դեպքում, քանի որ ուռուցքի հեռացման ժամանակ չեն հեռացվում նրա շուրջ գտնվող հյուսվածքները:
Օրգանների հեռացում (վիրաբուժություն): Էնուկլեացիա են անվանում պատիճի մեջ ներառված ամբողջ օրգանի` հաճախ աչքի, հեռացումը, առանց հարևան հյուսվածքների հեռացման:
Հյուսվածաբանություն (հիստոլոգիա): Հյուսվածաբանները էնուկլեացիա են անվանում բջջակորիզի հեռացումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին