Էնցեֆալոցելեն զարգացման բնածին խախտում է, որի ժամանակ տեղի է ունենում գանգի պարունակության արտանկում գանգի ոսկրային դեֆեկտների միջով: Այն ի հայտ է գալիս գանգի միջից կարծրենու պրոյեկցման հետզարգացման խախտման հետևանքով, որի պատճառը դեռևս անհայտ է: Էնցեֆալոցելեն դասակարգվում է ըստ տեղակայման և պարունակության: Ոսկրային դեֆեկտները տեղակայվում են երկու հիմնականում տեղերում` ֆրոնտո-էթմոիդալ և ծոծրակային շրջաններում: Տարբերում են մենինգոցելե, երբ պարունակությունը բաղկացած է ուղեղի թաղանթներից, էնցեֆալոմենինգոցելե` պարունակության մեջ գումարվում է նաև ուղեղը, և էնցեֆալոմենինգոցիստոցելե` ավելանում են նաև փորոքները: Բուժման ժամանակ կատարվում է կարծր թաղանթի ավելցուկի հեռացում, ճողվածքի պարունակության ռեդուկցիա և կարծրենու հերմետիկ վերականգնում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև ոսկրերի և փափուկ հյուսվածքների վերականգնում:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին