Ենթատեսաթումբ-հիպոֆիզային համալիրԻնչպես արդեն նշվել է, ֆունկցիաների կարգավորման հորմոնային օղակը գործարկելռւ համար անհրաժեշտ է ազդակ, որի ազդեցությունը իրագործվում է հիմնականում կարգավորման կենտրոնական օղակի, հատկապես միջանկյալ ուղեղի ենթատեսաթմբային շրջանի` ենթատեսաթմբի միջոցով, որը ծայրամասային արտաքին և ներքին ընկալչական ազդակները փոխարկում է հումորալ պրոցեսների։ Ենթատեսաթմբի նման ազդեցությունը իրականանում է հիպոֆիզի մասնակցությամբ, որոնց սերտ անատոմիական և ֆունկցիոնալ կապը հիմք է հանդիսանում դրանք եթատեսաթումբ-հիպոֆիզային համալիրում, միավորելու համար։ Ենթատեսաթմբի, որպես օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաների բարձրագույն կարգավորիչի, ֆունկցիաների մասին մանրամասն խոսվելու է ինքնավար նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բաժնում։ Այստեղ միայն համառոտ նշենք, որ ենթատեսաթումբը, որը մեծ քանակությամբ (32 զույգ) կորիզների կենտրոնացման հետ կապված պայմանականորեն բաժանվում է աոաջայիև, միջիս և հետին խմբերի, իր հատուկ հիպոֆիզոտրոպ գոտիների և այստեղ գտնվող նյարդազատական բջիջների հետ միասին կառուցվածքային ֆունկցիոնալ կապի մեջ է մտնում հիպոֆիզի հետ։ 

Հիպոֆիզը ենթատեսաթումբ-հիպոֆիզային համալիրի մյուս բաղադրիչ մասը, բարդ ներզատական օրգան է, որը կարծես կախված է ենթատեսաթմբային շրջանից և տեղավորված հիմնային ոսկրի թուրքական թամբում։ Իր չնչին զանգվածով4 0,5-0,7գ, այն կատարում է մի շարք կարևորագույն կարգավորիչ ֆունկցիաներ, և առաջին հերթին, ներզատիչ գեղձերի գործունեության բարձրագույն կարգավորիչի ֆունկցիա։ Եվ եթե ներզատական համակարգը դիտենք որպես համաստեղություն, ապա հիպոֆիզը նրա մեջ գրավում է կենտրոնական դիրք և կապում է ամբողջ համակարգը միասնության մեջ։ Հիպոֆիզի ֆունկցիաների բարդությունը կանխորոշվում է նրա կա-ռուցվածքի բարդությամբ։

Երեք՝ առաջային, միջին և հետին բլթերից կազմված հիպոֆիզը գործնականորեն իր մեջ միավորում է երեք առանձին ներզատիչ գեղձերի ֆունկցիաներ։ Առաջային և միջին բլթերը միասին կոչվում են ադենոհիպոֆիզ (գեղձային հիպոֆիզ) և ունեն էկտոդերմային ծագման էպիթելային պարենքիմ։ Ըստ բջջային բաղադրության առաջային բիլթը 60 %-ով կազմված է վատ ներկվող գլխավոր կամ գունավախ (քրոմոֆուբ), իսկ 40%-ը ներկվող կամ գունասեր (քրոմոֆիլ) բջիջներից։ Վերջինները իրենց հերթին բաժանվում են թթվային ներկերով ներկվող ացիդոֆիլ կամ օքսիֆիլ (30 %) և հիմնային ներկերով ներկվող բազոֆիլ (10 %) բջիջների։ Գտնում են, որ հորմոնների հիմնական արտադրողները քրոմոֆիլ բջիջներն են, իսկ գլխավորները միայն նրանց նախաբջիջներն են։ Հետին բիլթը կոչվում է նեյրոհիպոֆիզ (նյարդահիպոֆիզ) և կազմված է նեյրոգլիային ծագման պիտուիցիտ-բջիջներից։ Ենթատեսաթումբ-հիպոֆիզային համալիրի շրջանակներում գործում են հորմոնային հսկողության երկու հիմնական համակարգեր.
1.    համակարգ բաղկացած առաջային ենթատեսաթմբի կորիզներից և. հետին հիպոֆիզից, որոնք իրար հետ կապված են նյարդային ուղիներով.
2.    համակարգ կազմված ենթատեսաթմբի միջային բարձունքի հիպոֆիզոտրոպ գոտուց և ադենոհիպոֆիզից, որոնք իրար հետ կապված են դրունքային անոթների կամ արյունանյարդային հպումնային գոտու հատուկ համակարգով։


Վերջերս տվյալներ են հայտնվել այն մասին, որ այստեղ գործում է նաև երրորդ ենթատեսաթումբ֊ արտաենթատեսաթմբային (կամ կարգավորիչ նյարդապեպտիդների) համակարգը, որը կարգավորիչ ազդեցություն է թողնում ինչպես հիպոֆիզի, այնպես և հիմնականում գլխուղեղի տարբեր կառույցների վրա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին