Ենթաստամոքսային գեղձի հյութի արտազատումԵնթաստամոքսային հյութի արտազատման տևողությունը, կախված ընդունած սննդի տեսակից ու քանակի, ընդհանուր առմամբ կազմում է 5-10 ժամ։ Հյութի ծավալն ու բաղադրությունը, նրա արտազատման դինամիկան պայմանավորված են սնեդի քանակով և որակով։ Ստամոքսի համեմատաբար ավելի թթու պարունակության փոխադրումը 12-մատնյա աղիք առաջացնում է մեծ քանակով, բիկարբոնատներով հարուստ ենթաստամոքսային հյութի արտազատում։ Աղաթթվի քանակը իր հերթին պայմանավորված է ստամոքսի ՚գեղձային բջիջների վրա տարբեր սննդամթերքների (միս, հաց, կաթ) հիմնական բաղադրիչ սննդանյութերի ներգործությամբ։ Ուստի, ենթաստամոքսային գեղձի հյութազատության ընթացքը գրեթե կրկնում է ստամոքսի հյութազատության ընթացքը, այն փոքր տարբերությամբ, որ մսի սպիտակուցները մասնակիորեն չեզոքացնում են ստամոքսահյութի թթվայնությունը, և նրա պակասի հետևանքով առաջին երկու ժամում նվազում է մսի նկատմամբ արտադրված ենթաստամոքսային հյութի քանակը։

Սպիտակուցներով (միս) և ածխաջրատներով (հաց) հարուստ սննդի ընդունման դեպքում առավել առատ հյութարտադրություն է դիտվում սննդի ընդունման առաջին երկու ժամերում, ընդ որում նրա ընդհանուր տևողությունը կազմում է սպիտակուցային սննդի ժամանակ՝ 4-5 ժամ, ածխաջրատային սննդի դեպքում՝ միեչև 8-10 ժամ։ ճարպային սնունդը (կաթ) Այսպիսով, նկատվում է մեծ նմանություն տարբեր սնունդների նկատմամբ ստամոքսահյութի և ենթաստամոքսային հյութի արտադրության միջև։ Աղաթթուն այն հիմնական գործոնն է, որը ֆունկցիոնալ կապ է հաստատում մարսողական այս երկու օրգանների միջև։ Ստամոքսահյութի թթվայնության շեղումները երկրորդաբար առաջ են բերում ենթաստամոքային գեղձի հյութազատիչ ֆունկցիայի շեղումներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին