Ենթաստամոքսային գեղձի հյութազատության ուսումնասիրության մեթոդները
Կենդանիների ենթաստամոքսային գեղձի հյութազատական ֆունկցիան ուսումնասիրում են խուղակային մեթոդով, խրոնիկ փորձի պայմաններում։ Մեթոդն առաջարկել է Ի.Պ.Պավլովը 1879թ.։ Ենթաստամոքսային ծորանի խուղակ դնելու նպատակով 12- մատնյա աղիքի պատից գեղձի գլխավոր ծորանի պտկիկի հետ միասին կտրում են մի հատված և կարում են մաշկի վերքին։ Աղիքի ամբողջականությունը վերականգնվում է կարերով։ Կենդանու ապաքինումից հետո հատուկ խնամքի պայմաններում հնարավոր է դառնում երկար ժամանակ ստանալ հյութ, ուսումնասիրել նրա բաղադրությունը, հյութազատությունը և առանձնահատկությունները տարբեր սննդի պայմաններում։ Մարդու ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի հետազոտությունը կատարվում է զոնդման միջոցով։ Սակայն, այդ ճանապարհով ստացված հյութը իրենից ներկայացնում է ենթաստամոքսային հյութի, լեղու և աղիքային հյութի խառնուրդ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին