Ենթաստանոքսային դեղձի հյութազատական կարգավորումՄարսողությունից դուրս ենթաստամոքսային գեղձի հյութազատիչ բջիջները գտնվում են հանգստի վիճակում։ Պանկրեատիկ հյութի արտադրությունը պայմանավորված է սննդի ընդունման հետ կապված նյարդային և հումորալ գործոնների ազդեցությամբ։ Ինչպես ստամոքսահյութի արտադրության պրոցեսում, այնպես էլ ենթաստամոքսային գեղձի հյութարտադրության ընթացքում տարբերում են երեք փուլեր՝ բարդ ոեֆլեքսային կամ ուղեղային, ստամոքսային և աղիքային։ Ենթաստամոքսային հյութի արտադրության բարդ ոեֆլեքսայիև փուլը կապված է թափառող նյարդի ռեֆլեքսային գրգռման հհտ, որը հանդիսանում է հյութազատիչ նյարդ ենթաստամոքսային գեղձի համար։ Հյութազատության այդ փուլը սկսվում է պայմանական ռեֆլեքսային գրգռիչների ազդեցությամբ և շարունակվում բերանի խոռոչի և ըմպանի ընկալիչների վրա ոչ պայմանական գրգռիչների անմիջական ներգործությամբ։ Այդ ընթացքում առաջացող նյարդային ազդակները հասնում են երկարավուն ուղեղ, ապա թափառող նյարդի թելերով գնում են գեղձ՝ առաջացնելով հյութազատության։

Այդ պրոցեսին մասնակցում են նաև ենթակեղևային կառույցների, հատկապես ենթատեսաթմբի պարասիմպաթիկ նեյրոնները։ Ի տարբերություն պարասիմպաթիկ նյարդաթելերի, ենթաստամոքսային գեղձը նյարդավորող սիմպաթիկ թելերը արգելակում են նրա հյութազատությունը։ Արգելակում է առաջանում ցավային ռեակցիաների ժամանակ, քնի ընթացքում, լարված մտավոր և ֆիզիկական աշխատանքների դեպքում։ Միաժամանակ սիմպաթիկ ազդեցությունները գեղձի համար ունեն տրոֆիկ նշանակություն, այսինքն՝ նրա բջիջներում ուժեղացնում եե օրգանական նյութերի սինթեզը։ Ենթաստամոքսային հյութազատության բարդ ռեֆլեքսային մեխանիզմը, համեմատած ստամոքսաղիքային ուղու նախորդ բաժինների հյութարտադրության հետ, ունի ավելի քիչ նշանակություն։ Այն հանդիսանում է թողարկիչ, որին միանում են կարգավորիչ նշանակություն ունեցող հումորալ մեխանիզմները։ Ենթաստամոքսային հյութազատության ստասոքսայխև փողը կարգավորվում է նյարդահումորալ մեխանիզմով և սկսվում է սննդի՝ ստամոքս մուտք գործելու պահից։ Ստամոքսի լորձաթաղանթի մեխանա- և քիմիաընկալիչների գրգռումն առաջացնում է լրացուցիչ զգայահոսք դեպի ԿՆՀ, որտեղից թափառող նյարդի թելերով գրգիռները վերադառնում են դեպի ենթաստամոքսային գեղձ։ Վերջինի հյութազատության բնական ուժեղ գրգռիչ են հանդիսանում խյուսի աղաթթուն, բանջարեղենային հյութերը, ճարպն ու նրա ճեղքումից առաջացած նյութերը, ինչպես նաև ալկոհոլը, եթերը։

Այդ վաղում պանկրեասի հյութազատության հումորալ խթանիչ է հանդիսանում ստամոքսի ելքային հատվածի հորմոն գաստրինը։ Հյութազատության աղիքայիևնփուլը կապված է խիմուսի 12-մատնյա աղիք մուտք գործելու հետ. և իրականացվում է նյարդային և, հատկապես, հումորալ մեխանիզմներով։ Այդ փուլում դիտվում է պանկրեատիկ հյութի առավել ուժեղ արտազատում։ Ռեֆլեքսային ազդեցությունները պայմանավորված են աղաթթվի և սննդի մարսման արգասիքների ներգործությամբ բարակ աղիքների վերին բաժինների լորձաթաղանթի ընկալիչների վրա, իսկ հումորալը, որն ունի հիմնական նշանակություն, առավելապես կապված է աղիքային հորմոններ՝ սեկրետինի և խոլեցիստոկինինպանկրեոզիմինի խթանիչ ազդեցության հետ։ Սեկրետին հորմոնը սինթեզվում է 12-մատնյա աղիքի Տ-բջիջների կողմից ոչ ակտիվ վիճակում, պրոսեկրետինի ձևով։ Ակտիվանալով ստամոքսից եկած աղաթթվի ազդեցությամբ՝ այն արյան միջոցով խթանում է ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով բիկարբոնատներով հարուստ և ֆերմենտներով աղքատ ենթաստամոքսային հյութ։ Այդ հորմոնը հայտնաբերվել է 1902թ. Բեյլիսի և Ստարլինգի կողմից։ Նրանք պարզել են, որ 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի աղաթթվային մզվածքի ներերակային ներարկումը առաջ է բերում կենդանու ենթաստամոքսային հյութի առատ արտազատում։ Հորմոնալ մեխանիզմի այլ ապացույց է ենթաստամոքսային հյութի արտազատման ակտիվացումը՝ նյարդազերծված 12-մատնյա աղիք աղաթթու ներարկելիս։ Բացի այդ, խաչաձև արյան շրջանառությամբ միացված երկու շներից մեկի 12-մատնյա աղիք աղաթթու ներմուծելիս հյութարտադրաթյուն դիտվում է և առաջին, և երկրորդ շան մոտ։

12-մատնյա աղիքում սինթեզվող խոլեցիստոկինին-պաեկրեոզիմին հորմոնը ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտաարտադրող ֆունկցիան։ Այդ հորմոնի սինթեզը առավել չավտվ խթանվում է սպիտակուցների և ճարպերի նախնական հիդրոլիզի արգասիքներով, որոշ ամինաթթուներով, քիչ չափով նաև աղաթթվով և ածխաջրերով։ Բացի սեկրետինից ու խոլեցիստոկինին-պանկրեոզիմինից, ենթաստամոքսային գեղձի արտազատությունը ուժեղացնում են նաև սերոտոնինը, բոմբեզինը, լեղաթթուների աղերը։ Այն արգելակում են գլյուկագոնը, ՍԱՊ-ը, ՊՊ-ը, սոմատոստատինը, կալցիտոնինը։ Այդ հորմոնների էֆեկտները մասամբ միջնորդվում են ստամոքսային գեղձի վրա իրենց թողած ազդեցությամբ և 12-մատնյա աղիք մուտք գործող խյուսի պարունակության pH-ի փոփոխություններով։ Այսպիսով, սննդի ընդունման ժամանակ նյարդային ազդեցությունները միայն թողարկիչ դեր են կատարում ենթաստամոքսային գեղձի հյութարտադրության պրոցեսում։ Հետագայում ենթաստամոքսային գեղձի հյութազատման կարգավորման մեջ որոշիչ դեր են խաղում հումորալ գործոնները, որոնց ազդեցությունն ավելի է դրսևորվում նրա նյարդավորման պահպանվածության պայմաններում, որն ընդգծում է ենթաստամոքսային հյութազատության նյարդային և հումորալ կարգավորիչ մեխանիզմների միասնությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին