Ենթաստամոքսային գեղձի հյութԵնթաստամոքսային գեղձը խոշոր մարսողական գեղձ է, որն օժտված է արտաքին և ներքին հյութազատիչ ֆունկցիաներով։ Նրա արտազատիչ արտադրանքը ենթաստամոքսային հյութն է, որի օրվա քանակությունը հասնում է 1,5-2լ։ Այդ հյութը հիմնային ռեակցիայով (рН=7,8-8,4) անօրգանական և օրգանական նյութերից կազմված անգույն հեղուկ է։ Հյութի հիմնայնությունը պայմանավորված է նրա մեջ բիկարբոնատների մեծ պարունակությամբ, որոնց խտությունը ուղիղ համեմատական է հյութազատության արագությանը։ Բիկարբոնատներից բացի, անօրգանական նյութերից հյութում գտնվում են նատրիումի, կալիումի, կալցիումի մագնեզիումի կատիոններ ու Cl-, ՏO2-3, НРO2-4 անիոններ։ Ենթաստամոքսային հյութը հարուստ է ֆերմենտներով, որոնք սինթեզվում են ացինուսային պանկրեոցիտներում։ Նրա ազդեցության տակ տեղի է ունենում բոլոր տեսակի սննդանյութերի հիդրոլիզ։ Ենթաստամոքսային գեղձի պրոտեոլիտիկ ֆերմենտները բաժանվում են 2 խմբի՝ էնդոպեպտիդազներ և էկզոպեպտիդազներ։

էնդոպեպտիդազները (տրիպսին, քիմոտրիպսին, էլաստազ) ճեղքում են սպիտակուցների ներքին պեպտիդային կապերը առաջացնելով պեպտիդներ, ամինաթթուներ։ էկզոպեպտիդազնէրը (А և В կարբոքսիպեպտիդազներ, ամինոպեպտիդազ) ճեղքում են սպիտակուցների և պեպտիդների ծայրային կապերը անջատելով ամինաթթուներ։ Սպիտալուծիչ ֆերմենտները (տրիպսինոգեն, քիմոտրիպսինոգեն, պրոկարբոքսիպեպտիդազներ և այլն) արտադրվում են ոչ ակտիվ վիճակում։ Ակտիվացումը տեղի է ունենում 12-մատնյա աղիքում։ Սկզբից ակտիվանում է տրիպսինոգենը՝ 12-մատնյա աղիքի բրուներյան գեղձերի էնտերոցիտների կողմից արտադրվող էնտերոկինազ ֆերմենտով։ Արդյունքում առաջանում է ակտիվ տրիպսինը, որի հետագա ակտիվացումն ընթանում է աուտոկատալիզով։ Տրիպսինը կատալիզում է ոչ միայն իր, այլ նաև այլ սպիտալուծիչ ֆերմեետների (քիմոտրիպսինոգեն, պրոկարբոքսիպեպտիդազ А և В, պրոէլաստազ) ակտիվացումը։ Ենթաստամոքսային գեղձի հյութը պարունակում է նաև լիպոլիտիկ ֆերմենտներ՝ պանկրեատիկ լիպազ, ֆոսֆոլիպազ А, լեցիտինազ։ Ֆոսֆոլիպազ A-ն արտազատվում է ոչ ակտիվ վիճակում և ակտիվանում տրիպսինի ազդեցությամբ։ Ֆոսֆոլիպազ A-ի ազդեցությամբ տեղի է ունենում ֆոսֆոլիպիդեերի հիդրոլիզ ճարպաթթուների առաջացմամբ։ Իսկ. լիպազը ակտիվանում է լեղաթթուեերով և ճեղքում է ճարպերը մինչև գլիցերինի ու ճարպաթթուների։ Ենթաստամոքսային հյութի հիմնական ածխաջրալուծիչ ֆերմենտը պանկրեատիկ a-ամիլազն է, որը ճեղքում է օսլան և գլիկոգենը մինչև դեքստրինների և երկշաքարների։ Որոշ չափով գործում է նաև մալտազը, որը երկշաքար մալտոզը վեր է ածում միաշաքարների։ Ենթաստամոքսային հյութը պարունակում է նաև ռիբոնուկլեազ և դեզօքսիռիբոնուկլեազ ֆերմենտները, որոնք ճեղքում են նուկլեաթթուները։ Որպես պաշտպանական համակարգ, հյութազատիչ բջիջներն արտադրում են նաև տրիպսինի արգելակիչ կոչվող նյութ, որն ընկճելով տրիպսինի ակտիվությունը պաշտպանում է գեղձի բջիջները ինքնամարսումից։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին