Ամբողջական օրգանիզմի ֆունկցիոնալ ակտիվության դինամիկ մակարդակը ապահովելու համար արտաքին միջավայրից սննդանյութերի ներմուծման, յուրացման ե էներգիայի անջատման հետ միասին նույնքան կարևոր է օրգանիզմի ընդհանուր մետստոլիկ ծախսերի համաձայնեցումը նրա առանձին բջիջների, հյուսվածքների և օրգանների կառուցողական և էներգիական պահանջներին, սննդանյութերի պահեստավորումը և վերաբաշխումը հարաբերական հանգստի և ֆունկցիոնալ ակտիվության պայմաններին համապատասխան: էներգիայի փոխանակության մակարդակը սերտ կապված է ֆիզիկական ակտիվության, հուզական լարվածության, սնման բնույթի և այլ գործոնների հետ:  էներգիական փոխանակությունը կարգավորվում է նյարդային ռեֆլեքսային և հումորալ ճանապարհով: Նյարդային-ռեֆլեքսային կարգավորման մեջ հատուկ դեր է խաղում ԿՆՀ-ը:

Հիպոթալամուսում ձևավորվում են կարգավորիչ ազդեցություններ, որոնք իրականացվում են ուղղակի' վեգետատիվ նյարդերի հաղորդչական ուղիներով կամ հումորալ ճանապարհով* մի շարք ներզատիչ գեղձերի ֆունկցիոնալ մակարդակի փոփոխության հաշվին: էներգիական փոխանակությունը հատկապես արտահայտված ուժեղացնում են վահանագեղձի հորմոններ թիրոքսինը և տրիյոդթիրոնինը, մակերիկամի միջուկային' շերտի հորմոններ ադրենալինը և նորադրենալինը, արական սեռական հորմոնները: էներգիայի փոխանակության նյարդային կարգավորման մեջ ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի մասնակցության մասին վկայում է էներգիայի փոխանակության մակարդակի փովտխությունը նախամեկնարկային վիճակում, հիպնոսի և պայմանական ռեֆլեքսային ներշնչման ազդեցությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին