ԷլեկտրոլիտՕրգանիզմում իոնները գտնվում են ազատ և կապված վիճակում: Ֆիզիոլոգիորեն ակտիվ են ազատ իոնները, որոնք ստեղծում են էֆեկտիվ խտություն: Արտաբջջային ջրային տարածքի հիմնական կատիոնը նատրիումն է, իսկ անիոնը քլորը: Իոնը մեծ դեր է խաղում արտաբջջային միջավայրում ջրի քանակի հաստատունության պահպանման մեջ: Անդրթաղանթային փոխադրման ժամանակ Na+-ը էլեկտրաստատիկ ձգողությամբ իր հետ տանում է քլորը և ստեղծում է օսմոսային ակտիվ միջավայր ջրի պասիվ ներծծման համար: Արտաբջջային միջավայրում նատրիումի քանակի մեծացումը նպաստում է ջրի փոխադրմանը բջիջներից արտաբջջային միջավայր, իսկ փոքրացման դեպքում ջուրը փոխադրվում է բջիջների մեջ: Նատրիումի քանակով պայմանավորված է բջջի դրդունակությունը, գործողության պոտենցիալի մեծությունը: Ներբջջային ջրային տարածքում հիմնական կատիոնը կալիումն է, իսկ անիոնները ֆոսֆատները և սպիտակուցները:

Կալիումի հիմնական մասը 98%-ը գտնվում է բջիջներում կապված վիճակում' սպիտակուցային, ածխաջրատային և ֆոսֆորային միացությունների ձևով, իսկ 20%-ը իոնացված է և ապահովում է թաղանթային պոտենցիալի առաջացումը: K-ը բջջից դուրս է գալիս նրանց կենսաբանական ակտիվության, սպիտակուցի և գլիկոգենի քայքայման, թթվածնի անբավարարության ժամանակ: Կալիումի քանակը մեծանում է ացիդոզի և իջնում է ալկալոզի ժամանակ: Ֆիզիոլոգիական պրոցեսներում կալցիումը մասնակցում է միայն իոնացված ձևով: Կալցիումի իոնացումը արյան մեջ կախված է pH-ից: Ացիդոզի ժամանակ իոնացումը մեծանում է, ալկալոզի ժամանակ իջնում է: Ալկալոզը և կալցիումի քանակի իջեցումը բարձրացնում են նյարդամկանային գրգռականությունը և առաջացնում են ցնցումախտ: Ներբջջային իոնացված կալցիումը կարևոր մենեջեր է նյարդահումորալ կարգավորիչ ազդեցությունների համար, ապահովում է միջնորդանյութի արտադրությունը, հորմոնների հյութազատումը, բջջի էներգետիկան:

Մագնեզիումը կալիումի հետ միասին հիմնական ներբջջային կատիոնն է: Նրա քանակի կեսը գտնվում է ոսկրերում, 49%-ը փափուկ հյուսվածքներում և միայն 1%-ը արտաբջջային ջրային տարածքում: Մագնեզիումի 60%-ը իոնացված է, իջեցնում է նյարդամկանային գրգռականությունը, ընկճում է հոգեկան ֆունկցիաները: 30-ից ավելի ֆերմենտների ակտիվարար է, մասնակցում է սպիտակուցների սինթեզին: Արտաբջջային հիմնական անիոնը քլորն է: Արյան մեջ նրա խտությունը տարակերպում է 90-ից մինչև 105 մմոլ/լ: Նատրիումի հետ ստեղծում է օսմոսային գրադիենտ և նպաստում է ջրի փոխադրմանը: Քլորի մեծ քանակը առաջացնում է ացիդոզ: Ստամոքսում առաջացնում է աղաթթու: Ֆոսֆատները ներբջջային տարածքի հիմնական անիոններն են, խտության գրադիենտը 40 է: Արյան մեջ անօրգանական ֆոսֆատի քանակը կազմում է 0,94- 1,44 մմոլ/լ: Անօրգանական ֆոսֆատների 50%-ը կալցիումական աղերի ձևով գտնվում է ոսկրերում: Սուլֆատները մեծ քանակով գտնվում են ներբջջային տարածքում: Պլազմայում պարունակվում են 0,3-1,5 մմոլ/լ: Նրանք անհրաժեշտ են լյարդում թունավոր նյութերի վնասազերծման համար: Ներքին միջավայրի էլեկտրոլիտային կազմի հոմեոստազի հիմքում ընկած են 3 գործընթացներ 1. սննդի և ջրի հետ էլեկտրոլիտների ընդունում, 2. նրանց վերաբաշխում և պահեստավորում բջիջներում և 3. արտազատական օրգանների, հատկապես երիկամների գործունեությամբ օրգանիզմից արտահանում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին