Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) սրտի կենսաէլեկտրական ակտիվությունը ուսումնասիրող մեթոդ է, որը համարվում է անփոխարինելի մեթոդ սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների, նախասրտերի և փորոքների հիպերտրոֆիայի, սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների ախտորոշման ժամանակ: ԷՍԳ-ն պոտենցիալների տարբերության տատանումների գրանցումն է, որոնք առաջանում են դրդունակ հյուսվածքի մակերեսին կամ սիրտը շրջապատող հաղորդիչ միջավայրում, դրդման ալիքի տարածման ժամանակ: ԷՍԳ-ի գրանցումը կատարվում է էլեկտրոկարդիոգրաֆների միջոցով: Յուրաքանչյուր արտածում գրանցում է սրտի էլեկտրական դաշտի երկու որոշակի կետերի պոտենցիալների տարբերությունը, որոնցում տեղադրված են էլեկտրոդները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին