Էլեկտրախթանումը կիրառվում է ոսկրերի կոտրվածքների սերտաճման պրոցեսները խթանելու համար: Այն իրականացվում է դեպի կոտրվածքի շրջան բերված էլեկտրոդներով տրվող էլեկտրական թույլ հոսանքի օգնությամբ: Կիրառում են ցածր հաճախականությամբ իմպուլսիվ էլեկտրական հոսանքներ: Վիրահատության ժամանակ կոտրվածքի շրջանում ներ են դնում բարակ մետաղալարեր չժանգոտվոց մետաղից, իսկ երկրորդ՝ դրական էլեկտրոդը ամրացնում մաշկի վրա: Հիվանդին հիվանդասենյակ տեղափոխելուց հետո էլեկտրոդները միացնում են հատուկ սարքին: Էլեկտրախթանման տևողությունը թարմ կոտրվածքների դեպքում կազմում է 2-3 շաբաթ (հոսանքի ուժը մինչև 20 մԱ), երկարատև չսերտաճման դեպքում՝ 4-5 շաբաթ (հոսանքի ուժը մինչև 50 մԱ):