ԳՊ-ի հարուցումն իրականանում է տեղային հոսանքներով, որոնք առաջանում են բջջաթաղանթի գրգռված (ապաբևեռացված) և հանգստի մեջ գտնվող մասերի միջև։ Այդ առումով էլեկտրական հոսանքը դրդունակ թաղանթների համար դիտվում է որպես լիովին համապատասխան գրգռիչ, որը նման է բնական պայմաններում դիտվող իրավիճակին։ Ցանկացած հոսանք, որն անցնոմ է լուծույթի և կենսաբանական թաղանթի միջով, առաջանում է իոնների շարժումով։ Ընդունված է համարել, որ իոնային հոսանքը ընթանում է դրական էլեկտրոդից դեպի բացասականը։ Տրված հոսանքը հյուսվածք է մտնում անոդի հատվածում և դուրս է գալիս կատոդի շրջանում։ Ժամանակակից պատկերացումների համաձայն էլեկտրական գրգռման հիմքում ընկած է նատրիումական անցուղիների պոտենցիալից կախված ակտիվացնող (m) դարպասների բացումը , որոնց ձևավորումը, հավանաբար, կապված է միկրոմոլեկուլային կառույցի հետ։ Վերջինս ունի բևեռացված խմբեր։

էլեկտրական դաշտի ազդեցության տակ այդ կառույցը փոխում է իր ընդհանուր տեսքը։ Այդ պատճառով գրգռման առաջացումը կապված է նատրիումական հոսանքի ի հայտ գալու հետ, որը հանգեցնում է տեղային (լոկալ) պատասխանի և ԳՊ-ի առջացման։ Վերջինն առաջանում է ապաբևեռացման, սահմանային (կրիտիկական) մակարդակին հասնելու ժամանակ, շնորհիվ մինիմալ՝ շեմքային հոսանքի ուժի ազդեցության։ Ապաբևեռացման սահմանային մակարդակը կախված է ապաբևեռացման նկատմամբ նատրիումական անցուղիների m-դարպասների ցուցաբերած զգայնությունից։ Վերջինս այնքան մեծ է, որքան փոքր է Са2+ խտությունը միջավայրում, և հակառակը։ Այդ հարաբերակցությամբ բացատրվում է մակերեսային թաղանթի վիճակի վրա Са2+ի թողած ազդեցությամբ։ Ապաբևեռացման սահմանային մակարդակը կախված է նաև միջավայրում նատրիումի խտությունից և ի սկզբանե ապաակտիվացված նատրիումական անցուղիների քանակից։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին