Միջնորդանյութի ճեղք դուրս գալու համար անհրաժեշտ է կալցիումի առկայությունը։ Այդ մասին են վկայում հետևյալ փաստեր.
1) Արտաքին միջավայրում կալցիումի իոնների քանակի փոքրացումը դադարեցնում է բշտիկների ելքը։
2) Միջնորդանյութի ելքը կրկին ի հայտ է գալիս նախասինապսային վերջույթի մեջ կալցիումի ներարկման դեպքում։
3) Միջնորդանյութի ելքն ավելանում է նախասինապսային վերջույթների ապաբևեռացման ժամանակ։
Միջնորդանյութային ֆունկցիա են կատարում մեծ թվով բազմաբնույթ քիմիական նյութեր։ Այդ կապակցությամբ նեյրոնները քիմիապես տարատեսակ են դարձել։ Նոր հայտնաբերված միջնորդանյութերի կամ տրանսմիտտերների (փոխադրիչների) ցուցակն անընդհատ աճում է։ Միջնեյրոնային հաղորդակցություններին մասնակցող քիմիական միացությունների մեծամասնությունը ներկայացված է երեք դասով՝ ամինաթթուներ, ամիններ և պեպտիդներ։ Ամինաթթուներից առավել տարածված են գլյուտամատը, ասպարտատը, գլիցինը, գամմաամինոկարագաթթուն (ԳԱԿԹ)։ Ամիններից՝ ացետիլխոլինը, նորադրենալինը, սերոթոնինը, հիստամինը։ Պեպտիդներից` խոլիցիստոկինինը, Պ-նյութը, էնդորֆինը, էնկեֆալինը և այլն։
Միջնորդանյութերի ճշգրիտ քիմիական ճանաչումը հանդիսանում Է նյարդաֆիզիոլոգիայի ամենաբարդ և միաժամանակ հրատապ խնդիրներից մեկը։ Նյութի միջեորդային ֆունկցիայի ապացուցման համար գոյություն ունեն մի քանի պայմաններ.
1) նրանց հետսինապսային բջջի վրա տեղադրելու դեպքում պետք Է առաջանան նույն ֆիզիոլոգիական արդյունքները, ինչ որ նախասինապսային նյարդաթելի գրգռման ժամանակ,
2) պետք Է ապացուցել, որ այդ նյութն արտազատվում Է նախասինապսային վերջույթի ակտիվացման ժամանակ,
3) նյութի ազդեցությունը պետք Է շրջափակվի նույն գործոններով, որոնք ճնշում են նաև ազդակի բնականոն հաղորդումը։
Գոյություն ունի ճկուն փոխադարձ հարաբերություն միջնորդանյութի և նրա ֆիզիոլոգիական ազդեցության միջև։ Ցույց Է տրված, որ միջնորդանյութը կապված չէ միայն մեկ առանձնահատուկ հետսինապսային ազդեցության հետ։ Հաճախ նույն նյութն օգտագործվում է տարբեր նպատակների համար և ընդհակառակը, նույն ֆունկցիան (օրինակ` դրդումը) կարող է առաջացվել տարբեր նյութերով։ Դրա հետ մեկտեղ գոյություն ունի նեյրոնի նյութափոխանակության ընդհանրություն։ Ցույց է տրված, որ յուրաքանչյուր նեյրոն իր բոլոր սինապսային վերջույթներից արտազատում է նույն միջնորգանյութը (Դեյլի սկզբունք)։ Ուստի ընդունված է նեյրոնը նշել ըստ այն միջնորդանյութի բնույթի, որն արտազատվում է նրա վերջույթի կողմից։ Դրան չի հակասում նույն նեյրոնի վերջույթներում մեկից ավել միջնորդանյութերի առկայությունը։
Քիմիական հաղորդման համար անհրաժեշտ է, որ սինապսներում լինեն հատուկ թաղանթային ընկալիչներ, որոնց հետ ռեակցիայի մեջ կմտնի քիմիական նյութը։ Այդ փոխներգործության արդյունքն է հանդիսանում հետսինապսային թաղանթի հատուկ փոփոխությունը, որը բերում է դրդման կամ արգելակման։ Թաղանթային ընկալիչների դեր են կատարում սպիտակուցային մոլեկուլները, որոնք կարող են «ճանաչել» իրենց համար հատուկ նյութերը և նրանց հետ ռեակցիայի մեջ մտնել։ Սպիտակուցային մոլեկուլները ենթարկվում են կառուցվածքային փոփոխությունների, որի հետևանքով տեղի է ունենում թաղանթի հատուկ իոնային անցուղիների ակտիվացում։ Դա բերում է թաղանթի իոնային թափանցելիության փոփոխության, որն իր հերթին, փոխելով թաղանթային հաղորդականությունը, հանգեցնում է պոտենցիալների աեդրթաղանթային տարբերության փոքրացման կամ մեծացման` ապաբևեռացման կամ գերբևեռացման։ Հայտնաբերվել է, որ թաղանթի ընկալիչները բավական արագ վերականգնվում են։ Ցույց է տրված, որ նույն միջնորդանյութը տարբեր բջիջներում կարող է առաջացնել հակադիր ազդեցություն։ Կարևոր է նշել, որ որոշ դեպքերում միջնորդանյութը կարող է ազդել նաև նախասինապսային վերջույթի վրա (ինքնաընկալիչներ)։ Հետսինապսային թաղանթում միջնորդանյութը պետք է կապվի ընկալիչի մոլեկուլի հետ, որը պետք է հանգեցնի համապատասխան անցուղիների ժամանակավոր բացման (հազվադեպ նաև փակման)։ Ընկալիչը կարող է տեղադրված լինել անցուղուց առանձին, կամ ներկայացնել նրա բաղադրիչ մասը։
Առավել հայտնի միջնորդանյութերին է պատկանում ացետիլխոլինը։ Այն արտազատվում է խոլիներգիական նեյրոնների վերջույթների կողմից և խոլինէսթերազ ֆերմենտով հիդրոլիզվում է մինչև խոլինի և քացախաթթվի։ Այդ ֆերմենտը գտնվում է սինապսային ճեղքում հետսինապսային թաղանթի մակերեսային հարնունությամբ։ Հիդրոլիզի (ջրատարալուծում) արգասիքները չեն ազդում հետսինապսային թաղանթի վրա։ Խոլինն ակտիվ կերպով կլանվում է նախասինապսային վերջույթների կողմից և այնտեղ, միանալով Ա ացետիլ-կոֆերմենտի հետ, ձևավորում է ացետիլխոլինի նոր մոլեկուլ։ Որոշ նեյրոպարալիտիկ (նյարդալուծանքային) թույներ ապաակտիվացնում են ացետիլխոլինէսթերազին, որի հետևանքով սինապսներում տեղի է ունենում ացետիլխոլինի կուտակում։ Այդ դեպքում հետսինապսային թաղանթի վերաբևեռացում, կամ էլ խոլինընկալիչների ապաակտիվացում չի կատարվում։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին