Էկլամպսիան գեստոզի ծանրագույն ձևն է։ Դրա հիմնական դրսևորումը ցնցումներն են, որոնք ուղեկցվում են գիտակցության կորստով։ Ցնցումային նոպան ընթանում է 4 փուլով. I փուլը կարճատև է, շարունակվում է 20-30 վրկ. և արտահայտվում է միմիկայի մկանների ֆիբրիլյար ցնցումներով, II փուլ` մինչև 30 վրկ տևողությամբ, դրան բնորոշ են տոնիկ ցնցումները ընդհուպ մինչև օպիստոտոնուս` շնչառության կանգով և լեզուն կծելով, III փուլ` կլոնիկ ցնցումներ, որոնք շարունակվում են մինչև 2ր, հիվանդի շնչառությունը խանգարված է, զարգանում է ցիանոզ, բերանից արտահոսում է արյան խառնուրդով փրփրոտ թուքը, IV փուլ` սկսվում է խոր ընդհատվող ներշնչումով և աստիճանաբար շնչառությունը վերականգնվում է, չնայած գիտակցությունը կարող է երկար ժամանակ բացակայել (հիվանդը կոմատոզ վիճակում է)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին