Վերջին տարիների ընթացքում ուլտրաձայնային հետազոտության տեխնիկան հասել է մեծ նվաճումների և ուստի էխոսրտագրությունը որպես սրտի գործունեության ոաումնասիրության մեթոդ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։ Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ ուլտրաձայնը մեծ արագությամբ անցնում է օրգանիզմի հյուսվածքների միջով՝ չվնասելով նրանց։ Հանդիպելով տարբեր կառուցվածքների, ուլտրաձայնային ալիքների մի մասը անդրդառնում է տվյալ արգելքից՝ վերադառնալով դեպի իր աղբյուրը։ Ուլտրաձայնային այդ «արձագանքը» (ԷԽՈ) հայտնաբերվում ու. արտացոլվում է օսցիլոգրաֆի լուսապաստառի (էկրանի) վրա։ Արդյունքում, կախված էխոսրտագրության տարբերակից, կարելի է ստանալ տարբեր պատկերներ։ էխոսրտագրությունը թույլ է տալիս որոշել աշխատող սրտի կառուցվածքային բոլոր չափանիշները, ինչպես նաև ստանալ սրտի համապատասխան բաժնի ծավալային պատկերացումներ և տեղեկություններ սրտի արագ ընթացող պրոցեսների մասին։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին