Երեխային բնորոշ դիրքորոշումը ծնողների հանդեպ, որը ձևավորվում է սեռական զարգացման ֆալիկ փուլում, մոտավորապես 3-4 տարեկանում։ Հին հուհական առասպելի էդիպ արքայի անունով է կոչվել, որը, չիմանալով, սպանել է սեփական հորը և ամուսնացել սեփական մոր հետ։ Տղայի համար, որպես կանոն, բնորոշ է դրական Էդիպյան բարդույթ (մոր հանդեպ սերը և նրա հետ կենակցելու ցանկությունը և միաժամանակ խանդն ու ատելությունը հոր հանդեպ և նրան որպես մրցակցի հեռացնելու ցանկությունը)։ Սակայն կարող է զարգանալ նաև բացասական (հակառակ) էդիպյան բարդույթ. սեր հոր հանդեպ և ատելություն՝ մոր։ Հաճախ երկու ձևերն էլ համադրվում են և առաջանում է ամբիվալենտ վերաբերմունք ծնողների հանդեպ։ Աղջիկն ունի նմանատիպ բարդույթ (սեր հոր հանդեպ և ատելություն՝ մոր), և դրա հակառակը, սա կոչվում է էլեկտրայի բարդույթ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին