Նորածինների մոտ լինում է ծանր պաթոլոգիկ վիճակների ժամանակ/ հիպօքսիա, ացիդոզ,  ինֆեկցիա, շոկ և այլն/, բայց թե ինչ նշանակություն ունի դա օրգանիզմի համար անհայտ է: Երբեմն նաև մի քիչ լավ է, քանի որ տրոմբոցիտների ադգենզիվ- ագրեգացիոն ֆունկցիան չի թոզնում, որ լնի հակում տրոմբոցիտոպենիայի; Սակայն եթե կա հեմոստազի այլ խանգարումներ, իսկ տրոմբոցիտների ֆունկցիոնալ վիճակը ընկած է, դա կարող է լինել պատճառ արյունահոսության: Տրոմբոցիտների ֆունկցիան կարող է խանգարել նաև դեղորայքը / հատկապես ասպիրինը, որը անվերադարձ բլոկադայի է ենթարկում  ցիկլոկսիգենազան, արագ իջեցնում է տրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունը 7-10 օր, մնացած ոչ հորմոնալ հակաբորբոքիչ միջոցները քիչ են ազդում տրոմբոցիտների վրա , մինիմալ է ազդում պարացետամոլը/:

Նորածինների մոտ տրոմբոցիտների վրա ազդում են նաև  կարբենիցիլլինը, էուֆիլինը, վիտ. C-ի բարձր դոզաները, ֆուրասիմիդը,դրանք վտանգավոր են, հատկապես երբ երեխան ունի տրոմբոցիտոպենիա , այդ դեպքում կարող են լինել տարածված հեմոռագիկ համախտանիժ, արյունահոսություն լորձաթաղանթներից, տեղային արյունահոսություն / ներքին օրգանների, ներգանգային, հեմատուրիա/,առանց ընդհանուր երևույթների /հեմոստազի տեղային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ տրավմաներից, ինֆեկցիաներից և այլն /: Դրա համար նորածնի մոտ պետք է այնպիսի դեղորայք նշանակվի, որ տրոմբոցիտների վրա չազդի: ԲՈՒԺՈՒՄԸ- վերացնել պատճառը, խթանել տրոմբոցիտների ֆունկցիան / դիցինոն,պանտոտենաթթու, ամինոկապրոնաթթու, ատրոկսոն, ԱՏՖ և այլն/:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին