Դրդման հաղորդու մկաններումՄիջաձիգ զոլավոր մկանաթելերում, ինչպես նաև նյարդաթելերում, հանգստի պոտենցիալը հավասար է կալիումի հավասարակշռման պոտենցիալին (ՀՊ-EK): Երկու իոններով պոտենցիալ առաջացնող նման համակարգում մեկ իոնի աստիճանականության փոփոխությունը չի կարող հանգեցնել ՀՊ սպասվելիք փոփոխությանն այնքան ժամանակ, քանի տեղի չի ունեցել մյուս իոնի աստիճանականության համապատասխան փոփոխություն։ Ուստի մկանաթելերում ՀՊ (E0) մոտավորապես 20mB ավելի բացասական է (-90mB), քան նյարդաթելերում։ Հետևաբար գործողության պոտենցիալի (ԳՊ) առաջացման համար մկանաթելի թաղանթային պոտենցիալն անհրաժեշտ է տեղաշարժել առավել մեծությամբ (V=40mB), քան նյարդաթելի թաղանթային պոտենցիալը (V=20 mB): Համապատասխանաբար մկանաթելի շեմքային հոսանքն ավելի մեծ է նյարդաթելի համեմատությամբ։ ԳՊ առաջացումը պայմանավորված է նատրիումի ներհոսքով, իսկ վերաբևեռացումը կալիումի արտահոսքով։

Կաթնասունների կմախքային մկաններում դրդման հաղորդման արագությունը մեծ է, հատկապես սպիտակ մկանաթելերում։ Այն մարդկանց մոտ կազմում է 12-15 մ/վրկ։ Դրդման ալիքին հաջորդում է կծկման ալիքը, որի տարածման արագությունը հավասար է դրդման ալիքին։ Միայն կծկման ալիքի երկարությունը զգալիորեն գերազանցում է դրդման ալիքի երկարությանը։ Մարդկանց կմախքային մկանում դրդման ալիքի երկարությունը հավասար է 2սմ, իսկ կծկման ալիքինը 70 սմ։ Ներբջջային մեթոդով գրանցելիս մկանի ԳՊ տատանասահմանը կազմում է 120-130 mВ: Իրանի և վերջույթների մկաններում ԳՊ տևողությունը 2-3 մվրկ է, ակնագնդի մկաններում՝ մոտավորապես 1մվրկ։ Փուլային մկանաթելերում ԳՊ երկարատևությանը համապատասխանում է նաև անդրդվելի փուլերի մեծ տևողությունը։ Լարումային (տոնիկական) մկանաթելերն օժտված չեն էլեկտրադրդունակությամբ և ընդունակ չեն առաջացնել ԳՊ։ Կմախքային մկանաթելերում գործողության պոտենցիալի տարածման արագությունը կազմում Է 3-5 մ/վրկ, հաղորդվում Է գրգռման կետից երկկողմանի և չի մարում մկանաթելի ամբողջ երկարությամբ։

Կմախքային մկանների գումարային էլեկտրական ակտիվությունն առաջանում Է մկանի առանձին մկանաթելերի Էլեկտրական ազդակներից։ Ամբողջական մկանի էլեկտրական ակտիվությունը կարելի է գրանցել մկանի վրա դրված կամ նրա մեջ ընկղմված էլեկտրոդներով և արտածված պոտենցիալների հետագա ուժեղացմամբ։ Այս մեթոդը կոչվում է էլեկտրամկանագրություն (էլեկտրամիոգրաիա), իսկ գրանցված գիրը էլեկտրամկանագիր (ԷՄԳ, Էլեկտրամիոգրամա)\ Մեկական նյարդաթելով նյարդավորված մկանաթելերից կազմված մկանի ԷՄԳ գերակշռում են երկփուլ արագ տատանումներ։ Հանգիստ ժամանակ մարդու շարժողական միավորներն աշխատում են դանդաղ անհամաժամանակյա (ասինխրոն) ռիթմով, ուստի ԷՄԳ տատանումները թույլ են, բայց համեմատաբար հաճախակի։ Մկանային աշխատանքի ժամանակ ԷՄԳ տատանումների հաճախությունը կարող է չփոխվել, իսկ տատանասահմանը մեծանում է։ Լարումային մկանաթելեր պարունակող մկանների գումարային ԷՄԳ-ում գերակշռում են տարբեր հաճախությամբ միափող դանդաղ տատանումներ, որոնք առաջանում են բազմաթիվ սինապսների հետսիեապսային պոտենցիալներից։ Մարդու ԷՄԳ գրանցումը լայնորեն կիրառվում է կլինիկայում, աշխատանքի ֆիզիոլոգիայում և սպորտում։ Մի շարք հիվանդությունների ժամանակ, երբ խանգարվում է մկանների նյարդավորումը, նույնիսկ դրանց թույլ ձգումն առաջացնում է լարման ռեֆլեքսային մեծացում ե ԷՄԳ ակտիվության բարձրացում։ Մկանալարվածության (միոտոնիա) դեպքում մկանների պլազմատիկ թաղանթների դրդունակության բարձրացման հետևանքով ԷՄԳ գրանցվում են մկանային հաճախակի լիցքեր։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին