Դեզօքսիռիբոնուկլեական թթուն (ԴՆԹ) նուկլեինաթթու է, որը պարունակում է բոլոր ճանաչված կենդանի օրգանիզմների և որոշ հարուցիչների զարգացման և գործունեության մեջ օգտագործվող հրահանգները: ԴՆԹ մոլեկուլների հիմնական դերը տեղեկության երկարատև պահպանումն է: ԴՆԹ-ն հաճախ համեմատվում է մի խումբ պլանների կամ մի բաղադրատոմսի հետ, կամ մի կոդի, քանի որ պարունակում է բջիջների ուրիշ բաղադրիչների կառուցման օգտակար հրահանգները, ինչպիսիներից են սպիտակուցները և ՌՆԹ մոլեկուլները: ԴՆԹ-ի այն մասերը, որոնք այս ծագումնաբանական տեղեկությունն են պարունակում կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի մնացորդ շարանները կառուցման նպատակներ ունեն, կամ այս ծագումնաբանական տեղեկության օգտագործման կարգավորման մասնակից են:

Քիմիապես, ԴՆԹ-ն երկու երկար պոլիմերներ է պարունակում, որոնք բաղկացած են նուկլեոտիդ անվամբ հասարակ միավորներից, և իրենց հիմնուղին կազմված է շաքարներից և ֆոսֆատի խմբերից, որոնք եթերական կապերով են միացած: Այս երկու պարույրները իրար հակառակ կողմերով են ընթանում, և այդ պատճառով էլ հակազուգահեռ են: Ամեն շաքարի միացած է նուկլեոհիմք անունով չորս տեսակ մոլեկուլներից մեկը:

Այդ չորս մոլեկուլներն են՝

  1.  գուանինը
  2. ցիտոզինը
  3. ադենինը
  4. թիմինը:

Այս չորս հիմքերի հերթականությունն է հիմուղու ուղղությամբ, որ տեղեկություն է ծածկագրում: Այս տեղեկությունը կարդացվում է ծագումնաբանական կոդի օգնությամբ, որը ամինոթթուների հերթականությունն է հատկանշում սպիտակուցների մեջ: Կոդը կարդացվում է ԴՆԹ-ի ձգումները համեմատ նուկլեաթթույի ՌՆԹ-ի մեջ ընդօրինակելով, տրանսկրիպցիա անվամբ ընթացքում: Բջիջների մեջ, ԴՆԹ-ն կազմակերպվել է քրոմոսոմ անունով X-աձև կառուցվածքների մեջ: Այս քրոմոսոմները նախկան բջիջային բաժանման կրկնակվում են, ԴՆԹ վերարտադրություն անվամբ ընթացքում: Եվկարիոտական օրգանիզմները (անասունները, բույսերը, սնկերը, և պրոտիստները) իրենց ԴՆԹ-ի մեծ մասը բջիջի կորիզում են պահում և դրա որոշ մասը միտոքանդրիումներում (անասունները և բույսերը) և քլորոպլաստներում (միայն բույսերը): Սակայն պրոկարիոտները (բակտերիաները և արկաեաները) իրենց ԴՆԹ-ն իրենց բջջապլազմայում են պահում: Քրոմոսոմների մեջ, հիստոն անունով սպիտակուցները ԴՆԹ-ն սեղմում և կազմակերպում են: Այս սեղմված կառուցվածքներն են ԴՆԹ-ի և մյուս սպիտակուցների միջև փոխազդեցությունները առաջնորդում, օգնելով կառավարել թե ԴՆԹ-ի որ մասերն են տրանսկրիպցայվում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին