Դիսպրաքսիան անհատական փորձի ընթացքում ձեռք բերված այն հմտությունների կորուստն է, որոնք ապահովում են նպատակաուղղված բարդ շարժումներն ու գործողությունները (կենցաղային, արտադրական, ժեստիկուլյացիա և այլն): Չնայած այն բանին, որ չկան պարեզներ, ատաքսիա, հիպերկինեզներ կամ զգայական աֆազիա, հիվանդը չի կարողանում թելն անցկացնել ասեղի անցքի միջով, սանրվել, հագնվել, ուտել գդալով և այլն: Պահպանվում են դրանց բաղկացուցիչ տարրական շարժումները, որոնք կատարվում են բավարար ուժով, ճշտությամբ և կոորդինացված: