Բնորոշվում է Կորկինայի տրիադայով՝  ֆիզիկական թերության զառանցանք, տրամադրության անկում, վերաբերման զառանցանք։ Հիվանդներին թվում է, որ իրենց մարմնի տարբեր մասերը տգեղացել են, այլանդակվել, այդ պատճառով դիմում են վիրաբույժների՝ պահանջելով կատարել պլաստիկ վիրահատություններ և շտկել իրենց արատը։ Հիվանդներին կարող է թվալ, որ իրենց վրայից վատ հոտ է գալիս, որի պատճառով բոլորը խուսափում են իրենցից: Այս ամենը ուղեկցվում է վերաբերման մտքերով: Հիվանդներին թվում է, որ իրենց թերության պատճառով նրանք անընդհատ բոլորի ուշադրության կենտրոնում են, բոլորը իրենց թերության մասին են խոսում, ծիծաղում և այլն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին