Հիշողության խանգարում է, որն արտահայտվում է մնեստիկ ֆունկցիայի թուլացումով։ Հիմնականում արտահայտվում է նոր նյութն ու փորձը մտապահելու դժվարացմամբ, անհրաժեշտ պահին նախկին փորձի վերարտադրման պրոբլեմներով։ Հիպոմնեզիան, հաճախ, դիտվում է տարբեր ասթենիկ համախտանիշների կառուցվածքում, գլխուղեղի օրգանական (հաճախ՝ անոթային) ախտահարումների ժամանակ։ Հիշողության թուլացումը ճնշում է հիվանդներին, հատկապես, երբ նրանք դժվարանում են վերարտադրել անունները, անվանումները, հեռախոսների համարները, հասցեները։ Այս խնդիրը հաղթահարելու նպատակով նրանք դիմում են զանազան միջոցների՝ կատարում են գրառումներ, նշաններ անում և այլն։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին