Հիվանդն անկարող է ճշտորեն որոշել տարածական փոխհարաբերությունները, որի հետևանքով կորցնում է շարժումների չափի զգա֊ցողությունը: Այդ իսկ պատճառով նպատակասլաց շարժումը կարող է ընդհատվել կես ճանապարհին, կամ հիվանդն ընդհատումներով կատարում է չափից դուրս շարժումներ (հիպերմետրիա), որոնք գերազանցում են փորձի պահանջները: Հայտնաբերում են մի շարք փորձերի օգնությամբ: