Դիքլորդիֆենիլտրիքլորէթան (ԴԴՏ). պատկանում է քլոր-օրգանական նյութերի շարքին, ստացվում է ածխաջրատներիքլորացումից։ Բավականին կայուն միջատասպան նյութ է, ունի բավականին մեծ կուտակման (կումուլացիա) հատկություն ճարպային հյուսվածքում։ Այս է պատճառը, որ ԴԴՏ-ով արգելվում է մշակել գյուղատնտեսական կենդանիներին և այն վայրերը, որտեղ արածում են այդ կենդանիները, սննդամթերքի պահեստները, սննդի արդյունաբերության ձեռնարկությունները։ ԴԴՏ– ով կարելի է մշակել բնակելի տները, օժանդակ շինությունները, հագուստները, կահույքը։ Մյուս բացասական կողմն այն է, որ երկարատև օգտագործման և հսկողության բացակայության դեպքում միջատներն ընտելանում են ԴԴՏ-ին, որը խիստ նվազեցնում է նրա միջատասպան հատկությունը։ Սպիտակ բյուրեղանման փոշի է, ջրում վատ է լուծվում, լավ լուծվում է բենզինի, նավթի, կերոսինի, քսիլոլի և այլ օրգանական նյութերի մեջ։

Օգտագործվում է փոշու (դուստ), լուծույթների, սուսպենզիա– ների և էմուլսիաների, ինչպես նաև աէրոզոլների ձևով։ Մակերեսների մշակման ժամանակ մեկ քառակուսի մետրին ծախսվում է 2 գր. դուստ ԴԴՏ։ Նրա 2-5% –անոց լուծույթներով հեռացիր (ավւոոմաքս, հիդրոպուլտ) գործիքների օգնությամբ մշակվում են մակերեսները։ ԴԴՏ-ն հպաթույն է. երբ միջատը շփվում է նրանով մշակված մակերեսների հետ, քիմիական նյութն անցնում է նրա օրգանիզմ՝ առաջացնելով պարեզի, պարալիչի երևույթներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին