Դիպլօպիան (հունար. diplōos կրկնակի+ōps, ōpos աչք) - աչքերից մեկի տեսողական առանցքի տեղաշարժման արդյունքում դիտվող առարկանների պատկերների կրկնապատկումն է: Երկտեսության առաջացումը կապված է նրա հետ, որ ակնագնդի տեղաշարժման ժամանակ դիտվող առարկանների պատկերը ընկնում է ցանցաթաղանթի ոչ թե կենտրոնական փոսիկի, այն ցանցաթաղանթի մեկ այլ հատվածի վրա: Այդ դեպքում թվացող պատկերը կարող է պրոյեկցվել դեպի ակնագնդի թեքնամ կողմը (նույնանուն Դ.), կամ հակառակ կողմը (տարանուն կամ խաչված Դ.): Երեխանների մոտ Դ. հանդիպում է հազվադեպ, որը պայմանավորված է ախտահարված աչքում տեսողական տպավորությունների ակտիվ արգելակումով: Դ. կարող է առաջանալ ներվերի ախտահարումից, որոնք ներվավորում են ակնաժարժ մկանները (ճախարակաձև, ակնաշարժ, զատող) կամ կորիզների ախտահարումից, որոնք տեղափոխված են գլխուղեղի ցողունում, ինչպես նաև գանգի շրջանում ինֆեկցիաներից, թունավորումներից և ուռուցքային պրոցեսներից, որի պատճառով հանդիսանում է կարևոր նևրոլոգիական սիմպտոմ:

Առարկաների պատկերների կրկնապատկում կարող է առաջանալ, բացի նշվածից, ակնակապճում տարբեր պաթոլոգիական պրոցեսներից, աչքի մկանների ախտահարումից և սպիական փոփոխություներից, որոնք բերում են ակնագնդի զգալի տեղաշարժման: Դ. ախտորոշումը հաստատվում է՝ հիմնվելով հիվանդի զգացողության վրա: Մկանների ախտահարումը հայտնաբերելու հետազոտման տարածված եղանակներից է պացիենտի հայացքի սահմանների տեղաշարժումը լույսի աղբյուրին (ճեղքային լամպ, մոմեր): Հետազոտությունը անցկացնում են մութ սենյակում, հետազոտվողի աչքերից մեկի առաջ դրվում է կարմիր ապակի, ընդ որում, տեսողական երկու պատկերներից մեկը գունավորված է կարմիր գույնով, որը հեշտացնում է հետազոտությունը: Հիվանդը երկու աչքերով հետեւում է լույսի աղբյուրի տեղաշարժմանը եւ տեղեկացնում է զույք պատկերների տեղադրության մասին: Հետազոտության արդյունքը տեղափոխում են հատուկ սխեմայի վրա: Կրկնակի պատկերի տեղակայման բնույթից ելնելով կարելի է հայտնաբերել, թե որ մկանի ֆունկցիան է խանգարված, որը օգնում է կենտրոնական ներվային համակարգի հիվանդությունների ճիշտ ախտորոշմանը: Բուժումը տարվում է Դ. պատճառի վերացման ուղղությամբ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին