Դիպլոիդ, Կրկնակի (հուն. դիպլոոս` կրկնակի և էյդոս` տեսակ): 1) Հոմոլոգ քրոմոսոմների երկու հավաքածու պարունակող բջիջ. առաջանում է բեղմնավորման հետևանքով, ձևավորվում է զիգոտը, որից և զարգանում են օրգանիզմի սոմատիկ բջիջները: 2) Անհատ, որի բջիջները դիպլոիդ են: Սովորաբար դ. գոյանում է երկու հապլոիդ գամետների միացման հետևանքով: